Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը
ԱշխարհՀալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը։ Այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «փակ են բոլոր բանկերը, դրամական փոխանցումների և տարադրամի փոխանակման ընկերությունները»։
Ռադիոն հաղորդում է, որ քաղաքի փողոցներում երթևեկությունը թեթև է, բնակիչների մեծ մասը դուրս չի գալիս, եթե խիստ անհրաժեշտություն չկա։