Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե»
ՔաղաքականությունՓաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ։
Որոշ նշանակումներ զարմանք են հարուցում: Արտաքին հետախուզության ծառայության կառույց կա, դրա ղեկավար է նշանակվել նախկին օմբուդսմենը, նրա օգտին միջնորդել են արևմտյան հետախուզական կառույցների ղեկավարները, և ոչ թե պարզապես միջնորդել են, այլ հրավիրել են իրենց հմտությունները կատարելագործելու:
Բանակում բարեփոխումների մասին վերջերս հրապարակված հայեցակարգն ընդհանրապես հայերեն չի գրվել՝ թարգմանվել է օտար լեզվից։ Ո՞վ է գրել: Արևմտյան կառույցներից ՊՆ-ում նշանակված խորհրդական կա, նա էլ գրել է: Իսկ հայեցակարգը ոչ թե բանակի, այլ, սկզբունքորեն, ցանկացած ուժային կառույցի մասին է:
Դուք ինքներդ ձեզ հարցնում եք՝ բանակը ումի՞ց և ինչպե՞ս պետք է պաշտպանի, և ո՞ր դաշնակիցների հետ պետք է համագործակցի։
Պատասխաններ չկան:
Պատասխաններ չկան: