Հայ է սպանվել Ռուսաստանում
ԱմենաընթերցվածԱպրիլի 18-ին Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Ժեմկովկա գյուղում 34-ամյա հայի դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Տեղեկատվության համաձայն՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի հարվածներով տղամարդու դին հայտնաբերվել է մասնավոր տանը, որը նա վարձակալում էր:
«Վալգա Նյուզ» պարբերականի տվյալներով՝ սպանվածը չի ունեցել մշտական աշխատանք և քաղաքացիություն: Ավելի վաղ նա դատված է եղել կողոպուտի մեղադրանքով: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: