Հայերեն

Լավրովի նոր ու անհարմար պլանը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ գործակցությունն Աբխազիայի հետ, Սուխումիում Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է այնտեղ այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է այս կամ այն կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուսային հավանությունը, ասել է Լավրովը, նշելով, թե նույնը վերաբերում է նաեւ դիտորդի կարգավիճակին:
«Եթե խոսենք ՀԱՊԿ մասին՝ այդ կազմակերպությունը կոչված է ապահովել իր անդամ երկրների անվտանգտությունը: Աբխազիայի հանրապետության անվտանգությունը ամենահուսալի ձեւով ապահովված ու երաշխավորված է այն հարաբերությամբ, որ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի միեւ միջպետական պայմանագրերում», հայտարարել Լավրովը: Ըստ ամենայնի, Լավրովին հարց է ուղղվել ՀԱՊԿ եւ Աբխազիայի գործակցության մասին, ինչին ի պատասխան էլ ՌԴ արտգործնախարարը ասել է, թե դրա համար անհրաժեշտ է բոլոր անդամների կոնսենսուսային համաձայնությունը:
Դժվար է ասել, հարցի նախաձեռնությունն Աբխազիայինն է, թե Ռուսաստանինը, որը ցանկանում է իրականացնել ՀԱՊԿ անդամների այսպես ասած զոնդաժ, իսկ գուցե նաեւ ավելի լայն միջազգային զոնդաժ, ստուգելու համար, թե ինչ արձագանք կլինի Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության թեմայի վերաբերյալ:
ՀԱՊԿ 6 անդամներից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը: Ռուսաստանն ըստ երեւույթին դեմ չի լինի, որ Աբխազիան ինչ որ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ հետ գործակցության մասով՝ անդամի կամ դիտորդի: Բայց, դրա համար իսկապես պետք է բոլոր անդամների հավանությունը: Պատրաստվու՞մ է արդյոք Մոսկվան անդամներին առաջարկել դա, թե ոչ: Արդյոք Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը կամ Կիրգիզիան կհամաձայնեն այդ հեռանկարին, ինչը գործնականում նշանակելու է Աբխազիայի ճանաչում: Դա կբերի Վրաստանի հետ խնդիրների, նաեւ միջազգային հանրության բացասական արձագանքի ու խնդիրների, նկատի ունենալով այն, որ միջազգային հանրության համար Աբխազիան ճանաչված սուբյեկտ չէ:
Ավելին, միջազգային ասպարեզում առավել ճանաչված է Արցախը՝ թեկուզ համեմատության մեջ, քան Աբխազիան: Դրա մասին է վկայում տարբերությունը, թե ինչպես են արձագանքում ուժային կենտրոնները Արցախում տեղի ունեցող հանրաքվեներին կամ ընտրություններին, ու ինչպես են արձագանքոմ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ընտրություններին: Դրանք միջազգային հանրությունը համարում է Վրաստանի տարածք, իսկ Արցախն Ադրբեջանի տարածք չի համարվում, եթե անգամ հանդիսանում է չճանաչված սուբյեկտ:
Միեւնույն ժամանակ, Արցախի մասով վերաբերմունքը լիովին հակառակն է ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում Ռուսաստանի մոտ: Եթե Լավրովը կարող է բացատրություն տալ Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության «տեխնիկական» կողմի մասին, ապա Արցախի մասով Մոսկվան ուղղակի թե անուղղակի հրաժարվում է դիտարկել այն Հայաստանի հետ ունեցած անվտանգային պայմանագրերի համատեքստում, դիտարկել իբրեւ այդ պայմանագրերի պատասխանատվության գոտի՝ թե երկկողմ, թե ՀԱՊԿ մասով:
Դա իհարկե չի նշանակում, որ Լավրովի հայտարարությունները Հայաստանի համար կարող են հանդիսանալ «բարտերի» առիթ՝ Երեւանը համաձայնի դիտարկել Աբխազիայի խնդիրը, իսկ Ռուսաստանը սկսի խոսել Արցախ-ՀԱՊԿ գործակցության մասին:
Գուցե արժեր խորհել այդ մասին, եթե ՀԱՊԿ-ը լիներ իսկապես անվտանգության հովանոց եւ հուսալի ռազմա-քաղաքական դաշնակից բռունցք: Բայց ՀԱՊԿ-ը ընդամենը հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության սխեմա է, որի բուն նպատակն այժմ ընդամենը այդ գոտում «գունավոր հեղափոխություն» թույլ չտալն է, ինչպես օրերս ձեւակերպել է Պուտինը:
Միեւնույն ժամանակ, առկա է հայ-վրացական հարաբերության խնդիրը, եւ այստեղ նույնպես մեղմ ասած հարցական է, թե արդյոք Հայաստանն էլ ավելի մեծ վտանգ ձեռք չի բերի կամ առաջացնի Հայաստան-Արցախ անվտանգության համակարգի համար, գնալով Վրաստանի հետ հարաբերությունը վտանգի տակ դնելու որեւէ տարբերակի: Դրանով Հայաստան-Արցախը ոչ միայն չի դառնա առավել անվտանգ, այլ հակառակը՝ այսպես ասաճ ճակատում չստանալով հուսալի դաշնակից, պարզապես կբացվի նաեւ թիկունքը:
Թե ինչու՞ է Ռուսաստանը հենց այժմ որոշել «գեներացնել» Աբխազիա-ՀԱՊԿ թեման, թեկուզ «ֆորմալ բացատրությամբ», դժվար է ասել: Չի բացառվում, որ խոսքն իսկապես ոչ թե ռուսական, այլ աբխազական նախաձեռնության մասին է, ինչին էլ Մոսկվան պատասխանում է, որ դա կախված չէ իրենից: Հնարավոր է, որ աբխազներն են հարցն առաջ քաշում, Ռուսաստանից երկկողմ հարթության վրա որեւէ բան կորզելու համար:
Բոլոր դեպքերում, խնդրի հրապարակային այդօրինակ շեշտադրումը Հայաստանի համար հատկապես անպատեհ է այն տեսանկյունից, որ ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերջապես ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը, տվյալ դեպքում Յուրի Խաչատուրովը: Թե Հայաստանի ինչին է պետք այդ պաշտոնը, որ ռոտացիոն կարգով դրվել է Երեւանի վրա, որեւէ կերպ պարզ չէ: Բայց, օրինակ Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Հայաստանն այդպիսով կարող է իրենից անկախ հայտնվել տարբեր նուրբ հարցերում ուղղակի թե անուղղակի պատասխանատվության ներքո, որտեղ առնվազն կարող են ձեւավորվել տհաճ նստվածքներ:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված