Հայերեն

Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ մտածող է, նորահայտ ուսմունքի հեղինակ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մի տեղական Ադամ Սմիթ կամ Կարլ Մարքս (թող ներեն մեզ տնտեսագետներն ու մարքսիստները): Իրականում, հասկանալի է, ոչ մի նման բան չկա, քանզի փաշինյանական ճառաբանություններում չկա իրական բովանդակություն, իսկ նրա ձևակերպած «գաղափարները» մակերեսային են, հեղհեղուկ, դա դեռ մի կողմ, ավելին՝ ուղղակիորեն կործանարար են: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:
 
Ասում է, թե «աշխարհը մեզ (հայերիս) ընկալում է որպես ազգ-նահատակ»: Փաշինյանը և՛ ստում է, ինչպես միշտ, և՛ ինչ-որ տեղ՝ ոչ: Ստում է, որովհետև աշխարհը տասնամյակներ շարունակ մեզ չի՛ ընկալել որպես «ազգնահատակ»: Ու, որ շատ ավելի կարևոր է, մենք, որպես ազգ, որպես հասարակություն, ինքներս մեզ այդպես չենք ընկալել: Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրա քպականները պարտությամբ հպարտացողներ են ու պարտություն բերողներ: Հասկանում ենք, որ նույն այդ աշխարհը մեզ, ցավոք, ճանաչում է նաև Նիկոլ Փաշինյանով: Այդուամենայնիվ, Փաշինյանի ասածը՝ «ազգ-նահատակ» ընկալվելու մասին, առավել ևս «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, բացահայտ անհեթեթություն է, քանի որ նույնիսկ 1915ից հետո, 1918-ին մեր ազգն իր մեջ ուժ գտավ դիմակայել ու չմեռնել, կռվել ու հաղթել Սարդարապատում:
 
Մեզ ավելի մոտ ժամանակներում, որի ականատեսն ու ժամանակակիցներն ենք շատերս, 1988-91 թվականներին, իսկ որ ավելի էական է՝ 1991-94 թվականներին, ապա և՝ 1994-ից մինչև 2018 թիվը պետականությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու համայն հայությունը երբեք չեն ընկալվել որպես «ազգ-նահատակ» կամ զոհ, մատաղացու և նման մի բան: Հակառակը, հիշեք, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարներն ինչ օտար պետության ղեկավար էին գտնում կամ երբ գնում էին ՄԱԿ ու ԵԽԽՎ, լացուկոծ էին դնում ու «վատ հայերին» մեղադրում, որ ագրեսոր են, օկուպանտ, այս, այն: Ալիևը մի անգամ նույնիսկ յուրայինների մոտ էր նվնվացել, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: «Ազգ-նահատակը», զոհի բարդույթով ապրող ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող Արցախ ազատագրել ու հայրենիք պաշտպանել, չէր կարող հակահարված տալ սպառազինված ու քանակով գերազանցող թշնամուն, չէր կարող տասնամյակներով ամուր պահել ազատագրածն ու հետ նվաճածը:
 
Իսկ, այ, Փաշինյանն ու նրա նմանները ամեն կերպ թշնամու քարոզ էին տանում այդ նույն տարիներին, ամեն կերպ փնովում ու վարկաբեկում էին հաղթողներին, պետությունը ոտքի կանգնեցնողներին, բանակ ստեղծողներին: Ավելին, փորձում էին ներարկել զոհի բարդույթ և այդպես շարունակ: Բայց ամենից վատն այն է, որ 2018-ին, գրավելով իշխանությունը, Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները», «երկիրը հակառակ կողմի վրա շրջելը»: Ու շրջեց. բանակցային գործընթացի տապալում, պատերազմի հրահրում, հրահրած պատերազմի խայտառակ կառավարում, հազարավոր զոհեր, ծանր կորուստներ, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում, թշնամիների սիրաշահում: Ո՞ր մեկը թվարկես, որը՝ ոչ: Այ, այս բոլոր չարաղետ «ձեռքբերումներից» հետո, իսկապես, հնարավոր է, որ աշխարհը հայերին ընկալում է որպես «ազգ-նահատակ», այսինքն՝ մի ազգ կամ անգամ հանրույթ, որին կարելի է կոտորել, նվաստացնել, որից կարելի է խլել տարածքները, տները, գործարանները, կանանց ու երեխաներին. միևնույնն է, ձայն չեն հանի, հանեն էլ՝ Փաշինյանի կարմիրբերետավորները այդ ձայն հանողներին «ժողովրդավարաբար» կհոշոտեն:
 
Այսինքն, եթե Փաշինյանի ասածի մեջ նույնիսկ ճշմարտության հատիկ փնտրենք, ապա դա ոչ թե «ազգ-բանակ» կոնցեպտի հետ է կապված, այլ 2018 թվականի իշխանազավթման: Այո, հիմա Փաշինյանին տեսնելիս կամ հենց Փաշինյանին տեսնելիս է, որ օտար երկրների ղեկավարները կարծում են, թե հայերը «ազգ-նահատակ» են, լլկվելու և վերացվելու ենթակա մի բան: Ամենից վատը, որ նրան տեսնելով ու նրան Հայաստանի ղեկավար տեսնելով՝ թշնամի թուրքն է ժանիքները սրած վրա տալիս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, իր «երևակայությամբ» ու կասկածելի թեզերով առաջնորդվելով, թե բացարձակ ապաշնորհության պատճառով, իրականացրել է մի բան, մի ահավոր ողբերգություն, հազարավոր տարիներ սեփական հողը պահած հայությանը հայրենազրկել է, դարձրել «ազգ-նահատակ», իսկ հիմա դա ուզում է կամ ավելի ճիշտ՝ պրոյեկտում է նախորդող ժամանակաշրջանի վրա:
 
Մանիպուլյացիան հո պոզով-պոչո՞վ չի լինում: Նույն ելույթում Փաշինյանը «ազգ-բանակի» հանգամանքն օգտագործեց ոչ միայն այդ բանաձևը քանդելու փորձ անելով, այլև հերթական անգամ բանակի վրա հարձակվելով: Ասում է, թե՝ լավ, մի բանակից մեր բանակն ուժեղ լինի, երկու բանակից, բա որ պարզվի, որ պետք է նաև երրորդ, չորրորդ ու հինգերորդ բանակներից էլ ուժեղ լինի՞: Հրապարակելի որակում տալը պարզապես անկարելի է: Նախ՝ մեր բանակը պետք է լինի ուժեղ ու մարտունակ: Ու այդպիսին էր: Ու այդ բանակի և նրա՝ Արցախը պահել կարողանալու շնորհիվ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր մինչև 2018 թվականը, այլ ոչ թե՝ օտարների ախորժակի բավարարման համար սեղանի տակ ընկած «օբյեկտ»: Երկրորդը. եթե երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլ բանակներին դիմակայելու խնդիր է ծագում, դա ընդամենը նշանակում է, որ տվյալ բանակի գլուխ կանգնած կառավարիչն ու քաղաքական թիմը բացարձակ զրո են, նույնիսկ զրոյից էլ ցածր են քաղաքական, դիվանագիտական կարողությունների առումներով:
 
Առավել ևս, որ դու ունես չորս հարևան, որից երկուսի հետ ռազմական կոնֆլիկտ չունես, ավելին՝ կարող ես իրապես ռազմավարական գործընկերություն ունենալ: Վերջապես, Փաշինյանի կողմից շարունակ ծեծվող 29800 քառակուսի կմ-ի մասին: Անվերջ ու անդադար իր այդ «թեզը» շեշտադրելով՝ Փաշինյանը նաև նպատակ է հետապնդում Սփյուռքը հնարավորինս օտարել Հայրենիքից, չէ՞ որ Սփյուռքն ակնհայտորեն դուրս է այդ 29800 քկմ-ից: Արժե՞ հիշեցնել, որ Սփյուռքն օտարելը Փաշինյանի սիրելի Թուրքիայի պահանջներից մեկն է: Երկար կարելի է խոսել, բայց հիմնականն այն է, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, ապա մենք իսկապես գտնվում ենք նահատակված ազգ դառնալու իրական սպառնալիքի առաջ, ավելի ճիշտ՝ մեջ:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան
Ամենադիտված