Լևոն Մկրտչյանը՝ քննությունների կարգում փոփոխությունների մասին
Հասարակություն«ՀԺ» / Դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության միասնական քննությունները մոտենում են: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր հարցին պատասխանելով տեղեկացրեց, որ արդեն հաջորդ տարվանից հնարավոր է ընդունելության քննություններն անցկացվեն համակարգչային տարբերակով եւ դիմորդներն էլ իրավունք ստանան միեւնույն առարակայից կրկնակի քննություն հանձնելու;
«Հիմա երեք կարեւոր ծրագիր պիտի իրականացնենք, մեկը` համաշխարհային բանկին դիմել ենք եւ ունենք դրամաշնորհային ծրագիր, որով կփորձենք կոմպյուտերիզացնել քննությունները, այսինքն` նրանք համապատասխան տեխնիկական աջակցություն ցույց տան եւ մենք կարողանք հաջորդ տարի հնարավորություն տալ երեխաներին երկու անգամ քննություն հանձնել, նրանց երկու փորձի հնարավորություն տանք, ինչպես ասենք եվրոպական երկրներում է: Սա շատ կարեւոր է:
Երկրորդը, որ մյուս տարվանից պիտի անենք, առաջին հայտի գերակայության սկզբունքն է: Դա հնարավորություն կտա, որ մասնագիտական կողմնորոշում ունեցող երեխաները առավելություն ունենան: Այսօր մեր որակի պրոբլեմը ինչից է գալիս: Երեխան, ասենք, ուզում է պատմաբան, մի քիչ ցածր միավոր է հավաքում, իրավաբանականի կոնկուրսը գալիս է եւ նրան դուրս է թողնում: Դրա համար առաջին հայտին գերակայություն կտրվի, որից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում կսկսեն աշխատել մյուս սկզբունքները:
շարունակությունը՝ կայքում