Հայերեն

«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31րդ նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածից 15ը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։ Զուգահեռաբար Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարին ամերիկյան կողմի միջնորդությամբ, իսկ հայկական կողմը դեմ չի եղել այդ հանդիպման կայացմանը: ԱՄՆ հեռացող վարչակազմը ցանկանում է որոշակի արդյունք ունենալ հայադրբեջանական բանակցություններում:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է՝ հանդիպման առաջարկը մերժվեց զուտ ֆորմատի տեսանկյունից: «Ադրբեջանը ցանկանում է իր ռուս գործընկերներին ցույց տալ, որ նա չի բանակցում Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Նա փորձելու է դրա հաշվին դիվիդենտներ ստանալ Ռուսաստանից: Բացի դա, սա Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող քննադատություններին որոշակի արձագանք էր, նա շատ լավ հասկանում է՝ վարչակազմը շուտով փոխվելու է Միացյալ Նահանգներում, և դա իր համար լուրջ հետևանքներ, ըստ էության, չի ունենալու: Ինչ վերաբերում է նույն բանակցային գործընթացում զարգացումներին, այստեղ տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է քաշում որոշակի պահանջներ, բացի պայմանագրում չհամաձայնեցված երկու կետից: Դրանց բովանդակությունն, ըստ էության, բացահայտվեց մամուլում, և Փաշինյանն էլ իր հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ, կարծես տվեց այն մեսիջը, որ այդտեղ մեծ խնդիր չի տեսնում և, ըստ էության, պատրաստ է նաև դրան համաձայնել, ինչը, բնականաբար, էլ ավելի է մեծացնում Ադրբեջանի ախորժակը: Ալիևն իր՝ օրերս արված հայտարարություններում պահանջում է, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, բացի դրանից, նաև Հայաստանի ապառազմականացման խնդիր է դնում՝ ասելով, որ Հայաստանի զինումը հարցականի տակ է դնում խաղաղ ապրելու ցանկությունը: Սա այն գիծն է, որին ականատես ենք լինում արդեն չորս տարի, երբ Հայաստանի իշխանություններն՝ այդ ամեն ինչին համաձայնելու իրենց քաղաքականությամբ, գնալով ավելի ու ավելի են մեծացնում պահանջները և նոր պահանջներ առաջ քաշելու տեղ են տալիս Ադրբեջանին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Ադրբեջանը նշում էր, որ դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները «Խաղաղության պայմանագրի» շուրջ: Նա, կարծես, չի շտապում և թելադրում է խաղի իր կանոնները: «Ադրբեջանը չունի շտապողականություն պայմանագիրը կնքելու երկու պատճառով: Առաջին՝ առանց պայմանագրի էլ այն ամենն, ինչն իրեն անհրաժեշտ է, ստացել է Հայաստանի իշխանություններից և շարունակում է ստանալ: Երկրորդ՝ իրեն պետք է հենց գործընթացը և աշխարհին ցույց տրվող իր այդ «կառուցողականությունը»: Հետևաբար՝ որքան այդ բանակցությունները շարունակվում են, նույն Արևմուտքի կողմից հնարավոր ճնշումները Ադրբեջանի վրա այնքան էլ իրական չեն, այնքան էլ մեծ չեն, այնքան էլ իրական հետևանքներ ստեղծող չեն, որովհետև Արևմուտքը շահագրգռված է, որ հանկարծ Ադրբեջանը չնեղանա և չընդհատի բանակցությունները:Այսպիսով, այս բանակցությունների ընթացքն Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է, քան պայմանագրի կնքումը»,նշում է մեր զրուցակիցը: Ադրբեջանում շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» թեզի արծարծումը: Երբեմն ինչոր անհոգություն է նկատելի մեր կողմից՝ «խոսում են, թող խոսեն» ձևակերպմամբ, բայց այս տարիների ընթացքում տեսել ենք նաև Ադրբեջանի իշխանությունների համակարգված քայլերը, երբ նրանք իրենց ցանկալի արդյունքին են հասել տարբեր հարցերում: Արդյոք սա նաև հոգեբանական որոշակի հնա՞րք է մարդկանց վրա ազդելու համար, և ինչո՞ւ խելամիտ արձագանք չկա Հայաստանի իշխանությունների կողմից:

«Իրականում սա բոլորովին էլ հոգեբանական ճնշման խնդիր չէ միայն, և չէ՝ առաջին հերթին: Այս թեզն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից՝ կանխելու կամ հավասարակշռելու համար Արցախ հայերի վերադարձի օրակարգի ձևավորումը, և պատահական չէ, որ երբ այս ֆոնին միջազգային հանրությունը, օրինակ՝ նույն Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում և պահանջում, որ Ադրբեջանն ուղիղ երկխոսություն վարի Արցախի հայերի հետ նրանց վերադարձի հարցի շուրջ, Ալիևն էլ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը երկխոսություն վարի «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «վերադարձի» շուրջ: Այս թեզն ի սկզբանե այս նպատակով է առաջ քաշվել, և երկրորդ՝ հիշենք Ալիևի հայտարարությունը, որ Երևանը, Սևանը և մի շարք այլ բնակավայրեր ադրբեջանական են, և Ադրբեջանը դրանք կվերցնի առանց զենքի, այսինքն՝ ադրբեջանցիները կվերադառնան, և դա կդառնա ադրբեջանական:

Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը դրան չի հակազդում և չի հակազդել ի սկզբանե, որպեսզի միջազգային հանրության մոտ այն կեղծ տպավորությունը չստեղծվի, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզի հակակշիռը հայերի վերադարձն է Արցախ: Ոչ: Հայերի վերադարձն Արցախ անհրաժեշտ հարց է կոնֆլիկտի կարգավորման և, ընդհանրապես, այդ մարդկանց իրավունքների վերականգնման կոնտեքստում: Դրա հակադարձումը պիտի լիներ պահանջը, որպեսզի հայերը վերադառնան Բաքու, Սումգայիթ և Ադրբեջանի այլ վայրեր, որտեղ նրանք բնակվել են մինչև 1990 թվականը: Պետք է ձևավորվեին կառույցներ, որոնք նույն կերպ կդիմեին միջազգային հանրությանը և այլն, և այլն: Այս ամենի ուղղությամբ ոչինչ չի արվել, Ադրբեջանը հետևողականորեն աշխարհին մատուցում է այս թեզը, և, այո, մի օր գալու է պահը, որ աշխարհն էլ կսկսի պահանջել Հայաստանից, որ այստեղ էլ նշաձող իջեցնենք և ադրբեջանցիներին ընդունենք Հայաստանում»,հավելում է կենտրոնի փորձագետը: Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23րդ նստաշրջանում, խոսեց ցեղասպանությունների, դրանց կանխարգելման և այլնի մասին: Գեթ մեկ ձևակերպում չհնչեց Հայոց ցեղասպանության, Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների և, ի վերջո, Հայաստանում 2022 թ.ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

«Հայաստանի իշխանությունները շատ վաղուց են հրաժարվել ընդհանրապես Արցախի մասին խոսելուց և հանրությանն էլ փորձում են մարսեցնել այդ թեզը, որ այդ թեման պետք չէ և չի կարելի բարձրացնել: Ինչ վերաբերում է նույն այդ դատարանի հարցին, հիշեցնենք, որ ժամանակին այդ դատարանին միանալը հիմնավորվում էր Ադրբեջանի դեմ հայցեր բարձրացնելու և մեր ձայնը ավելի լսելի դարձնելու փաստարկներով, բայց հետագայում տեսանք նույն Փաշինյանի հայտարարությունը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը դեմ չէ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելուն: Այստեղ ևս իրականում ոչինչ չկա, և Հայաստանի իշխանությունն այս հարցում էլ փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ: Հայաստանի իշխանությունները որդեգրել են իրենց քաղաքականության հստակ գիծը և տարիներ շարունակ դրանով առաջ են ընթանում»,-եզրափակում է Աննա Կարապետյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված