Հայերեն

Նախագահը պարելու իրավունք չունի՞

Ամենաընթերցված

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևույթների, իրողությունների և անցուդարձերի շուրջ հասարակական կարծիքի գլխավոր ձևավորողները լրատվամիջոցներն են: Այս հարցում դժվար թե որևէ մեկը վիճի: Սակայն հաճախ չորրորդ իշխանության շատ ներկայացուցիչներ, կամա թե ակամա, չարաշահում են իրենց այդ իրավունքը՝ տուրք տալով անորակ, դեղին մամուլին հատուկ լրատվությանը՝ արդյունքում գցելով հասարակության կողմից լրատվության ընկալման ճաշակը:
Այս տրամաբանությամբ մենք հաճախ ենք հանդիպում լուրերի, որոնք ոչ միայն որևէ բովանդակություն չունեն, այլև ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ ստեղծում են ձևախեղված ընկալում: Արդյունքը լինում է այն, որ հանրային գիտակցության կողմից որպես սենսացիա և ցնցող լուր է ընկալվում որևէ բան, որ առավել քան բնական և սովորական է:
Այս տեսանկյունից մենք լրատվական տիրույթում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել սիրողական տեսագրությունների, ստատուսային լուրերի այն մասին, թե ինչպես է նախագահը պարում որևէ հարսանիքում կամ այլ տոնական միջոցառման ժամանակ, ի դեպ, սրա օրինակը առավել քան թարմ է, քանի որ հայաստանյան համացանցային միջավայրը հեղեղված է Արա Աբրահամյանի հոբելյանին նախագահ Սերժ Սարգսյանի պարի տեսագրությամբ:
Նույն տրամաբանությամբ բուռն արձագանք ունեցավ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեսագրությունը, որտեղ նա նվագում էր հարվածային գործիքների վրա: Նմանատիպ տեսանյութերից զերծ չեն մնացել բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ: Բոլոր այս դեպքերում զարմացական վերնագրերով նշվում է, թե նախագահը պարում է, վարչապետը նվագում է, նախարարը հաց է ուտում և այլն:
Այսօրինակ լրատվությունն ինքին, գուցեև ակամայից, անջրպետ է ստեղծում ցանկացած պաշտոնյայի հասարակական ընկալման միջև, քանի որ որևէ մեկը չի կարող հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու տոնական միջոցառմանը նախագահը չի կարող պարել կամ ինչն է այդտեղ սենսացիոն: Միգուցե նախագահը, վարչապետը կամ որևէ նախարար սովորական մարդիկ չեն:
Նման, կարելի է ասել մոլորեցնող, լրատվությունը բերում է նաև այլ խնդիրների: Բանն այն է, որ այս թվացյալ սենսացիաների մեջ կորչում է ընդհանրապես լրատվության և լրագրության ընկալումը, որը պարփակվում է տարատեսակ փսևդոսենսացիաների մեջ: Էլեկտրոնային լրատվության շարունակական այս վերելքի պարագայում սա լուրջ խնդիր է դառնում, քանի որ այսօրինակ նյութերով և վերնագրերով լրատվամիջոցները փորձում են ուղղակի դիտումներ ապահովել:
Սա իր հերթին բերում է ընդհանրապես հանրային ընկալման աղճատման, քանի որ ընթերցողը շարունակաբար հանդիպելով նման իրողությունների, պարզապես դադարում է հետևել լուրջ կամ վերլուծական լրատվությանը, սահմանափակվում է կարճ և հաճախ էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ընթերցելով և հիմք վերցնելով: Բնականաբար, սա բերում է ընդհանուր հասարակական կարծիքի ձևավորման աղճատված գործընթացի:
Վերջապես, ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այս կամ այն տեսագրություններին, ապա անշուշտ հետաքրքիր է տեսնել պաշտոնյային ոչ պաշտոնական միջավայրում, սակայն թերևս սա չի կարող համարվել սենսացիա դասական իմաստով, այն պարզ պատճառով, որ պաշտոնյան, անկախ իր պոստի բարձրությունից, պարզապես մարդ է և քաղաքացի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»
Ամենադիտված