Տարոն Մարգարյանն՝ իր բիզնեսների մասին
ՀասարակությունՀԱՅԵԼԻ / Տարոն Մարգարյանը 2013 թվականից ի վեր ոչ թե հարստացել է, այլ նրա եկամուտները նվազել են։ Այս մասին այսօր նա հայտարարեց «Ազգ-բանակ» 2017 համաժողովից առաջ՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։ Թե որտեղից են նրան 250 միլիոն դրամը, 45 հազար դոլարը, 50 հազար եվրոն, բնակարանները, առանձնատունը, բնակելի շենքի մի ամբողջ հարկը և առևտրի կենտրոնի տարածքը, Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց նայել հայտարարագրի տվյալները՝ ըստ տարիների։ Նշենք, որ 2013 թվականին Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ և շարժական գույքը ավելի շատ էր: Եվ նրա պնդմամբ՝ դրամական միջոցներն ավելացել են ի հաշիվ գույքի վաճառքի։
շարունակությունը՝ կայքում