Երկու նախաձեռնություն, որ ընդգծում են պատասխան չստացած ամենակարևորը
ՀասարակությունԱՌԱՋԻՆ / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 20-ին իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությամբ իրականացվող «Ազգ-բանակ» խորագրով համաժողովում հանրային քննարկման համար առաջ է քաշել երկու նախագիծ. մեկը՝ ժամկետային զինծառայության, մյուսը՝ բուհերի տարկետման և բարձրագույն կրթությամբ երիտասարդների միջոցով սպայակազմի համալրման վերաբերյալ:
Երկու նախագծերը բավական հետաքրքիր են, առնվազն լայն քննարկման արժանի, իհարկե՝ մի շարք հարցերի տեղիք տվող, որոնք էլ ենթադրվում է՝ պատասխան պետք է ստանան քննարկումների ընթացքում: Կասկածից վեր է, որ երկու ծրագիրն էլ էական նշանակություն ունեն հայկական զինված ուժերի զարգացման տեսանկյունից, նոր մարտահրավերներին, կամ ինչպես հենց Սարգսյանն ինքն է մի առիթով ձևակերպել՝ վաղվա պատերազմին պատրաստվելու համար, որովհետև Հայաստանի անվտանգությունը մի քանի քայլ առաջ նայելու և հաշվելու, մի քանի քայլ առաջ կատարելու կարողության մեջ է:
Մյուս կողմից, սակայն, Վիգեն Սարգսյանի նախաձեռնություններն իրենց կարևորությամբ հանդերձ՝ առաջ են բերում մեկ այլ կարևոր հարց, ավելի շուտ՝ ստեղծում են այն ֆոնը, որ առավել ընդգծում է մեկ այլ հարց: Հարց, որը, սակայն, նոր չէ, հասարակությանը հուզում է վաղուց, առավել հրատապ է դարձել ապրիլի պատերազմից հետո, բայց որին իշխանությունն առ այսօր չի տվել պատասխան:
շարունակությունը՝ կայքում