Հնդկական նոր սերիալ՝ ՀՀԿ-ականների կատարմամբ. ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում
ՔաղաքականությունArmlur.am / ՀՀԿ գործադիր մարմնի հետընտրական նիստերն արդեն նմանվում են հնդկական սերիալների. ՀՀԿ-ն, որ այս ընտրություններից հետո եւս շարունակելու է մնալ իշխանության ղեկին, չի շտապում հստակեցնել, թե ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում. ո՞վ է լինելու ԱԺ նախագահը, ՀՀԿ ցուցակից ովքե՞ր են դառնալու պատգամավոր, ովքե՞ր են մաս կազմելու կառավարության, ի՞նչ տեսք է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, եւ գործընկեր կուսակցությանը նախարարական քանի պորտֆել է բաժին հասնելու: Հայտնի է միայն մեկ փաստ. վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել գոնե մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը: Իսկ մյուս պաշտոնյաների դեպքում խորը անորոշություն է, եւ ինչպես սերիալներում է լինում՝ ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում է անորոշության ինտրիգը հնարավորինս երկար ձգել՝ այդպես կախվածության մեջ գցելով «հեռուստադիտողներին» ու նրանց գամելով քաղաքական էկրանին:
շարունակությունը՝ կայքում