Հետընտրական առաջին ծիծեռնակները
ՏնտեսությունՀԱՅԵԼԻ / Ապրիլի 2-ի ընտրությունները դեռ չավարտված՝ սպառողական շուկայում նկատվեցին առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացումներ:
Բարձրացել է շաքարավազի, բանանի, ծխախոտի, բենզինի գինը: Այս տարվա մարտ ամսին, նախորդ տարվա նույն ամսի համեմատ, շաքարավազը թանկացել է մոտ 15 տոկոսով: Բանանը, որը Կարեն Կարապետյանի կառավարության լրջագույն նվաճումն էր, նորից սկսել է թանկանալ. եթե դեկտեմբեր-փետրվար ամիսներին երևանյան խանութներում 1 կգ բանանը կարելի էր ձեռք բերել անգամ 650 դրամով, ապա այսօր դրա գինը տատանվում է 750-800 դրամի սահմաններում: Որևէ բացատրություն, թե ինչով է դա պայմանավորված, չկա: Թերևս ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով ընտրությունների ժամանակ լուրջ գումարներ է ծախսել՝ համապատասխան՝ ձայներ հավաքելու և ընտրվելու համար, որոշել է ետ ստանալ ծախսած գումարները:
շարունակությունը՝ կայքում