Սենսացիոն տեղեկություն Պետերբուրգի տեռակտից
ԱշխարհՍանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչության ֆինանսավորումը իրականացվել է Թուրքիայից՝ միջազգային ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: Այդ մասին հետաքննության 10-րդ կասկածյալի՝ Աքրամ Ազիմովի ձերբակալության դատավճիռը հայտարարելու ժամանակ ասել է Մոսկվայի Բասմանյան դատարանի դատավոր Ելենա Լենսկայան:
«Համաձայն գործի տվյալների՝ Աքրամ Ազիմովը Թուրքիայում անձամբ է ֆինանսական միջոցներ ստացել ահաբեկչության իրականացման համար: Նույն ինքը վերահսկել է կեղծ փաստաթղթերի ձևակերպումը հանցագործ խմբի անդամների և սահմաններն անխոչընդոտ անցնելու նրանց հնարավորության համար»,- ասել է դատավորը: