Հայտնի է տուրիստների համար ամենամատչելի քաղաքը (լուսանկարներ)
ԱշխարհԶբոսաշրջիկների համար համեմատական կարգով ամենամատչելի քաղաք է ճանաչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան, հայտնում է Euromag-ը:
Փորձագետները տարբեր չափանիշներով համեմատել են 84 երկրներ՝ ելնելով ապրուստի, սննդի և այլ ծախսերից:
Հանգիստը Սոֆիայում երկուսի համար օրվա կտրվածքով կարժենա 46,7 դոլար, որտեղ ներառված կլինեն հյուրանոցային համարը, ճաշը, մի շիշ գինին ու սուրճը, գարեջուրն ու կոկտեյլները, ինչպես նաև տաքսիով երթևեկելը:
Եվրոպական քաղաքների շարքում բավական մատչելի են համարվել նաև Բուխարեստը (Ռումինիա), Սլիման (Մալթա) և Կիևը (Ուկրաինա):