Հայերեն


Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք  նայել։
Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։

Դրան հաջորդեց Ադրբեջանի դատախազության կոչը ՀՀ իրավապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած այն անձանց և վկաներին հայտնաբերելու գործում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։
 
Ալիևն իր քաղաքական պահանջների ու «իրավական- դատավարական» պրոցեսների միջոցով Հայաստանի վրա նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լավ փաթեթավորված ու արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի։ Իսկ Բաքվի դատերն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանյան միջավայրի ու տրամադրությունների վրա։

Մենք սրան պատրաստ չենք։ Նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական և պետական միտքը։

2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր հայտնի կարողութամբ ու ստրատեգիական մտածողության դեֆիցիտով։ Իսկ ժամանակը գնում է։

Չեմ ուզում խտացնել գույները, բայց Ալիևն ամենայն հավանականությամբխնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղությամբ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանք է արվել։ Նրանք ոչ մի պատահական բան չեն անում՝ ընդհուպ մինչև նոր պահանջների ցանկը ռուսական լրատվամիջոցով հնչեցնելը։

Ներհայաստանյան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրություններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհավանական սցենարների առաջ։ Հիշեք, որ Հալեպն ու Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն քաղաքներ։

Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հայ հասարակությանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժված կադրեր հրամցնել և զանգվածային խելագարության հասցնել։ Նույնն անելու է ավելի մեծ մասշտաբներով՝ այս դատերի միջոցով։ Բաքվում սկսվող դատերով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման և զանգվածային փսիխոզի տրամադրություններ ստանալ։

Իսկ մենք չունենք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
 
Ադրբեջանն այս ամենը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնվող «հանցակիցների » հանձնման պահանջով։ Թվարկե՞լ ցանկը, թե՞ կհասկանաք։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ռեակցիա կարող է տալ հայ հասարակությունը, իշխանությունը։
 
Պատկերացրեք Մանվելի Գրիգորյանի տուշոնկայի բեմադրությունը՝ տասնապատիկ ավելի էմոցիոնալ ֆոնով։ Իսկ վերջում Ալիևը դնելու է հստակ պետական պահանջներ ու սպառնալիքներ։

Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրույցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքյան պոստերո՞վ։

Ալիևը գնում է Հայաստանի վրա տոտալ ճնշման ճանապարհով։
2025-ը պահանջելու է հանրային կյանքում էական փոփոխություներ, նոր ասելիքով։ Իրավիճակն է դրան տանելու։ Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խոսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը։

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա Շուշանյան
Ամենադիտված