Հայերեն


Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին

Տնտեսություն

Առաջիկա 2025թ.-ին մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, իրենց եկամուտների մասով դառնում են պարտադիր հայտարարատուներ, որի հետ կապված ստորև մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մինչև այս մանրամասներին անդրադառնալը պետք է ասել, որ ակնհայտ է, որ այդ հայտարարագրման գործընթացին մենք գնալու ենք բավականին անպատրաստ: Այն ունի և՛ տեխնիկական խնդիր, և՛ սոցիալական կոնտեքստ: Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ շատերը էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին չեն տիրապետելու, սա մեկ: Եվ երկրորդ, դա առաջացնելու է որոշակի կոնկրետ ծառայություններից օգտվելու պահանջ, և դա բերելու է նաև լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այս ամենով հանդերձ բնականաբար կա նաև իրազեկվածության կամ մեթոդական աջակցության խնդիր, թե որն է կոչվում եկամուտ: Կարծում եմ հազարավոր մարդիկ ունենալու են խիստ դժվարություններ: Դրա մասին է վկայում նաև այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հայտարարատու էին արդեն 2024թ.-ին ըստ էության մինչ օրս չեն ներկայացրել իրենց հայտարարգրերը, և դրա հետևանքով առաջանալու են լրացուցիչ տուգանքներ:

Հասկանալի է, որ տարբեր փուլերում տարբեր երկրներ անցել են ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման ռեժիմի, սակայն դա իրականացվել է բավականին երկար ժամանակահատվածում նախապատրաստվելու դեպքում: Պետական մակարդակով մեր բնակչությանը հասու չէ նաև, թե ինչը պետք է հայտարարագրվի, օրինակ եթե դրանք եկամուտներն են, ապա, թե որոնք են համարվում եկամուտներ: Փաստորեն այս հայտարարագրման գործընթացը վերաբերվելու է առնվազն 700,000 վարձու աշխատողներին և 100,000 հարկ վճարողներին: Այսպես ՀՀ-ում 2023-2025թթ.-ի ընթացքում ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում ՝ բացառապես ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների) պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից ստացված բոլոր եկամուտները ներկայացնելով հայտարարագիր:

Համաձայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարագրման ուղեցույցի հայտարարագիր ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տվյալ տարում որևէ եկամուտ չի ստացել։

Բացի եկամուտների հայտարարագրումից, հայտարարագրի ներկայացումը հնարավորություն է տալու ֆիզիկական անձանց որոշակի դեպքերում ստանալ սոցիալական կրեդիտներ (հարկի վերադարձ) կրթության և առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերի (սոցիալական ծախսերի) մասով: Ֆիզիկական անձի կողմից հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով և ինքնուրույն լրացվում ֆիզիկական անձի կողմից:

Եկամուտ է համարվում ՝

→ Աշխատավարձը:

→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը:

→ Ռոյալթին:

→ Շահաբաժինը:

→ Տոկոսը:

→ Վարձակալական վճարը:

ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

Հայտարարագրեր կարող են ներկայացվել նաև պարզեցված հաշվարկով: Այս դեպքում ֆիզիկական անձը (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն) հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից և այն ֆիզիկական անձին վճարում է՝

→ աշխատավարձ,

→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ:

Ներկայացման ժամկետներ

Ֆիզիկական անձը պարզեցված հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

1. Ֆիզիկական անձն եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե .

→ Վճարվել են այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) պարզեցված հաշվարկում.

→ Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝
 ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է:
 ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ:

→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Ֆիզիկական անձը հաշվարկ (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ , ընդ որում 2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝
 2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.

2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.

 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).

 2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
 2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն./չի վերաբերվում բանկային վարկերին/

 2023թ.ի համար հանդիսացել է հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Չներկայացնելու դեպքում առաջացող հետևանքները

Այսպես պարզեցված պաշվարկը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ 10.000 դրամից մինչև 20.000. դրամի չափով:

Հաշվարկը (Հայտարարագիրի) դեպքում կիրառվում է նախազգուշացում, որի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում`

→ 50.000 դրամի չափով, եթե ֆիզիկական անձը՝
 հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է դրան նախորդող տարվա արդյունքներով 1 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ).

 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հանդիսացել է իրական շահառու.
 հաշվետու տարվա ընթացքում ստացել է 20 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառություն.

→ 5000 դրամ ՝ այլ ֆիզիկական անձանց համար, եթե ֆիզիկական անձը ներառված է վերը նշված կետերով սահմանված մեկից ավելի դեպքերում, ապա նրա նկատմամբ կիրառվում է այդ դեպքերի համար նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը: Եթե տուգանքների նշանակումից հետո` 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի ներկայացնում հաշվարկը (հայտարարագիրը), ապա այդ անձի նկատմամբ նշանակած տուգանքը կրկնապատկվում է:

Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող անձի կողմից եկամտային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետնանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ` հարկի վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի՝ բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Միաժամանակ, չկատարված եկամտային հարկի պարտավորության չափը , ներառյալ` տույժերը) 1,5 մլն. դրամ կամ ավելի կազմելու դեպքում, հարկային մարմնի կողմից, օրենսգրքով սահմանված կարգով, հարկ վճարողի գույքի վրա կարող է կիրառվել արգելանք:

Այսպիսով, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը բնակչության տարբեր շերտերի և տասնյակ հազարավոր, հատկապես մարզերում բնակվող մեր համաքաղաքացիների մոտ առաջացնելու է ընդհանուր, ֆինանսական, տեխնիկական և այլ բնույթի ամենատարբեր դժվարություններ: Այսպես միայն էլեկտրոնային ստորագրության համար գրանցվելը և դրա կիրառությունը, հատկապես բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար լուրջ դժվարություն կարող է առաջացնել:

Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ
Ամենադիտված