Հայերեն

Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակվում է ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որը դրսևորվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի տեսքով։ Ու եթե Արևմուտքի առաջատար ուժը համարվող ԱՄՆ-ը հիմնականում կենտրոնացած է միանգամից մի քանի ուղղություններով՝ Ուկրաինա, Իսրայել և Թայվան, ապա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Ուկրաինայի ուղղությամբ։
 
Ընդհանրապես, ԱՄՆ-ին այդքան շատ չի անհանգստացնում Ուկրաինայի հարցը, որքան եվրոպական երկրներին, որոնք անմիջապես տարածաշրջանում են գտնվում, և յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին իրենց վրա է ազդելու։ Նախ՝ եվրոպական երկրները շարունակում են վնասներ կրել նրանից, որ պատժամիջոցների սահմանման արդյունքում զրկվել են ռուսական էժան հումքից, մասնավորապես էներգակիրներից։ Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերության համար իր մրցունակությունը պահպանելու ուղղությամբ մեծապես ձեռնտու էր օգտվել ռուսական գազից, սակայն ռուսական գազի ներկրումը դադարեցնելուց հետո գերմանական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, իսկ արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը։ Դրա համար էլ բազմաթիվ գերմանական ընկերություններ իրենց մասնաճյուղերը տեղափոխում են Եվրոպայից դուրս, մասնավորապես ԱՄՆ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված արտադրության կազմակերպման համար։ Այդպիսով Գերմանիան, որը տնտեսական առումով ԵՄ-ի շարժիչ ուժն է, լճացման մեջ է հայտնվել։
 
Մյուս կողմից էլ՝ Եվրոպայում արտադրանքի կազմակերպման դժվարություններն ու մրցունակության անկումը ճանապարհ են բացում, որ դրանից օգտվի Չինաստանը ու եվրոպականի փոխարեն առաջարկի չինական արդյունաբերական արտադրանք։
 
Այս ամենի հետ Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ տեխնոլոգիական առաջընթացի, նորարարությունների ու արհեստական բանականության ոլորտում հետ է մնում հիմնական մրցակիցներից՝ ԱՄՆ-ից և Չինաստանից։ Խնդիրը լուրջ է հատկապես էլեկտրամոբիլների արտադրության կազմակերպման առումով։ Մինչ եվրոպական ավտոարտադրողները շարունակում են հանդես գալ իրենց ավանդական մոդելներով, էլեկտրամոբիլներ արտադրող չինական ընկերությունները մեծ արագությամբ գրավում են շուկան իրենց էժան ու նորարարություններով աչքի ընկնող էլեկտրամոբիլներով։ Դրա արդյունքում է, որ Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, թե կարող է փակել Գերմանիայում առնվազն 3 գործարան, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Իսկ ավտոկոնցեռնի աշխատակիցները պարբերաբեր դուրս են գալիս ցույցերի։ Մյուս կողմից էլ՝ ԵՄն որոշել է բարձրացնել ներմուծվող չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ դրանով եվրոպական արտադրության էլեկտրամոբիլներն ավելի մրցունակ չեն դառնա։
 
Մյուս խնդիրը, որին բախվում է Եվրոպան, կապված է նրա հետ, որ եվրոպական երկրներն արդեն ստիպված են մտածել սեփական անվտանգության համար մեծ պաշտպանական բյուջե տրամադրելուն՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ու ավելին, և սկսել ժամանակ տրամադրել պաշտպանական արդյունաբերության վերականգնմանը։ Իսկ այսպիսի իրադրությունը նշանակում է, որ այն միջոցները, որոնք ուղղվում էին կրթությանը, առողջապահությանը կամ սոցիալական ոլորտին, հիմա դրանք վերաուղղվելու են ռազմական ծախսերին։ Մի շարք երկրներ անգամ դիտարկում են պարտադիր զինվորական ծառայության անցնելու տարբերակը։
 
Չհաշված, որ դրա հետ մեկտեղ էլ Թրամփի պաշտոնավարումը ենթադրում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու ծանրությունը հիմնականում ընկնելու է հենց Եվրոպայի ուսերին։
 
Զուգահեռաբար եվրոպական երկրների բնակչության շրջանում աճում են դժգոհությունները՝ կապված փախստականների ներհոսքի հետ, որոնց կարիքները հոգալու համար մեծ գումարներ են հատկացվում։ Նաև այս հանգամանքը նպաստեց, որ աջակողմ ազգայնական ուժերը Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ հաղթարշավ ունենան։
 
Սրանց գումարվում է նաև ներքաղաքական ճգնաժամը ԵՄ երկու առաջատար երկրում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Անցած ամիս Գերմանիայում փլվեց իշխող կոալիցիան։ Կանցլեր Շոլցը ցանկանում էր ավելացնել պետական ծախսերը, սակայն նրա կոալիցիոն գործընկերները դեմ արտահայտվեցին։ Արդյունքում Շոլցը իրավիճակը տանում է դեպի նոր ընտրություններ, որպեսզի նոր վստահության մանդատ ստանա ժողովրդի կողմից՝ արդեն արտահերթ ընտրությունների միջոցով, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նա կստանա այդ վստահության քվեն, քանի որ ներկա պահին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրա գլխավորած Սոցիալդեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղում է՝ զիջելով «Քրիստոնյա դեմոկրատական միություն» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։ Արդեն 2025 թվականի փետրվարին նախատեսվում են արտահերթ ընտրությունները։ Փաստացի, շատ քիչ ժամանակ է մնացել ընտրական գործընթացին, և գերմանական մամուլը Շոլցի գործողություններն անվանում է քաղաքական ինքնասպանության գործելակերպ։
 
Իսկ Ֆրանսիայում, երբ երկրի նախագահի գլխավորած կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրեց, ու աջակողմ ազգայնական ուժերը հաղթանակ տարան, Մակրոնը գնաց երկրում նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ճանապարհով, որպեսզի ամրապնդի իր քաղաքական դիրքերը։ Ինչպես Շոլցը, Մակրոնը ևս նոր վստահության քվե էր ցանկանում, բայց ստացավ բոլորովին այլ պառլամենտ, քան ինքն էր ցանկանում։ Ու դրա արդյունքում է, որ կառավարություններն արագ, մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Վերջինը Միշել Բարնիեն էր, որի ղեկավարած կառավարությունն ընդամենը 90 օր կյանք ունեցավ։
 
Իսկ Գերմանիայում ու Ֆրանսիայում կառավարման ճգնաժամը լուրջ խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ այս երկրներն են եվրոպական դիվանագիտության հիմնական դեմքը։ Գլխավոր հարցը հիմա մնում է այն, թե ո՞ւմ հետ պետք է հույսեր կապի Եվրոպան։ Շատերը կարծում են, որ այդ գործիչը կարող է լինել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը դիտարկվում է որպես Եվրոպայում ներկայումս ամենամեծ ազդեցություն ունեցող ղեկավար։ Նախ՝ նրա ներքաղաքական դիրքերն ամուր են, իսկ մյուս կողմից էլ՝ նա սերտ կապեր ունի Թրամփի ու նրա թիմի հետ։ Եվ կարծիք կա, որ հենց նա կարող է լինել Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև կամուրջը։ Իսկ թե ինչպես դրան կարձագանքեն ԵՄի շարժիչ ուժը հանդիսացող Ֆրանսիան ու Գերմանիան, ժամանակը ցույց կտա, բայց մի իրողություն պարզ է, որ Եվրոպան տևական ժամանակ բախվելու է ներքին խնդիրներին, որոնց պետք է լուծումներ տա։
 
Այս պարագայում անիմաստ է խոսել ԵՄի ընդլայնման հնարավորության մասին, սակայն Հայաստանում որոշ արևմտամետ ուժեր փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել ու ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե նախաձեռնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»
Ամենադիտված