Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
ԱշխարհՔրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքերին, կա՛մ նրանց զենքերի հետ կթաղեն սիրիական հողերում: Մենք դիմակայելու ենք բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք ձգտում են շահարկել Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին: