Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել
ԱշխարհՀինգշաբթի օրը ևս մեկ պայթյուն է լսվել Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիում՝ օդային հարձակման նախազգուշացման ֆոնին, հայտնում է ուկրաինական «Public. Sumy» հրատարակությունը։
Հինգշաբթի ավելի վաղ նույն պարբերականը հայտնել էր քաղաքում պայթյունների մասին։
«Սումիում կրկին պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Երկրի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Երևանի ժամանակով՝ 14:50-ի դրությամբ օդային հարձակման ահազանգ է հնչում Սումիի և Խարկովի մարզերում։