Ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի հետ
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ազգային ժողովի ընտրությունից արդեն 20 օր է անցել, սակայն իշխանության ճամբարում անորոշությունը շարունակվում է: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը հայտարարել է, որ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածությունների հարցը չի քննարկվել: ՀՀԿ-ն մինչ այժմ նույնիսկ չի հրապարակել իր պատգամավորների անունները:
Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ոճն է՝ մինչեւ վերջին պահը ձգել գործընթացը եւ ոչ մեկին տեղյակ չպահել ծրագրերի ու մտադրությունների մասին: Դա մի կողմից անորոշության ու պասիվ վիճակում է պահում ներիշխանական խմբավորումներին, որպեսզի ոտքի տակ չընկնեն ու չխանգարեն, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս անարգել իրագործել մտադրությունները:
Սերժ Սարգսյանը ոսկերչական ճշգրտությամբ անցկացրեց ընտրությունները, ստանալով այն իրավիճակը, ինչը մի կողմից պետք է արտացոլեր այսպես ասած «փոփոխությունների» պատկերը, մյուս կողմից՝ դառնար նոր վերադասավորումների ու ստատուս-քվոյի հիմքը:
շարունակությունը՝ կայքում