Ադրբեջանի ՊՆ նախարարը հրամայել է պատրաստ լինել ակտիվ մարտական գործողությունների
ԱշխարհԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ադրբեջանի սահմանամերձ գոտում անց է կացրել ռազմական կոլեգիայի նիստ, որտեղ ներկաներին հրամայել է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների: Առաջին հայացքից հերթական զորավարժությունից հետո տեղի ունեցող նիստերից մեկն է, որտեղ պաթոսից այն կողմ ոչինչ չի հնչում, սակայն, հաշվի առնելով ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական գեներալների պաշտոնազրկումներն ու փետրվարյան ձախողումները, կարող ենք փաստել, որ Զաքիր Հասանովը պատրաստվում է մարտական գործողությունների մոտ ժամանակում, որտեղ դրված է նաև իր ունակությունների հարցը: Հայկական կողմի պատրաստվածության արդյունքում փետրվարյան ձախումներին փոխարինելու է գալու նոր ձախողումներ ու ավելի մեծ կորուստներ, որտեղ ամեն զոհի համար պատասխանատու է լիելու բռնապետ Ալիևի վարչակարգը:
Մանվել Կոստանդյանի էջից