Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում մեկ բաժակ կոֆե ըմպելուց հետ
LifeՇատերիս համար կոֆե խմելն իրական արարողություն է: Իրենց սիրելի ըմպելիքը վայելելիս՝ մարդիկ տարբեր իրավիճակներ են պատկերացնում․ կատարյալ լռություն, զրույց ընկերների հետ կամ ընտանեկան շրջապատում: Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ ազդեցություն է ունենում մեկ գավաթ սուրճը մեր օրգանիզմի վրա:
Ըմպելուց 10 րոպե անց: Կոֆեինը հայտնվում է արյան մեջ, արագացնում է սրտխփոցը և բարձրացնում է արյան ճնշումը:
Ըմպելուց 20 րոպե անց: Ուժեղանում է կենտրոնացումը, որոշումներ կայացնելն ու խնդիրները լուծելը ավելի հեշտ է դառնում, նվազում է հոգնածության զգացողությունը:
Ըմպելուց 30 րոպե անց: Ադրենալին է արտադրվում, որը էներգիա է հաղորդում․ զգալիորեն բարելավվում է տեսողությունը:
Ըմպելուց 40 րոպե անց: Բարձրանում է սերոտոնինի մակարդակը, ինչը զգալիորեն կարգավորում է շարժական նեյրոնների և մկանների աշխատանքը:
Ըմպելուց 4 ժամ անց: Էներգիայի արտադրման արդյունքում ճարպերի տարրալուծում է տեղի ունենում՝ եթե նույնիսկ նստած ենք լինում: Ստամոքսահյութ է արտադրվում:
Ըմպելուց 6 ժամ անց: Ակտիվանում է միզամուղ հատկությունը, ջրի հետ օրգանիզմից դուրս են գալիս որոշ վիտամիններ և միկրոտարրեր: