Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀասարակությունՀունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։