Հայերեն

Ռուս-վրացական բեկում Հայաստանի համար. Ի՞նչ կստացվի

Տնտեսություն

Լրագիր / Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեյիլ Ջանելիձեն հայտարարություն է արել Աբխազիայով Վրաստան եւ Հայաստան բեռների տարանցման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրերս արտահայտած մտքի կապակցությամբ: Լավրովն օրեր առաջ Աբխազիայում հայտարարել էր, որ թե Մոսկվան, թե Աբխազիայի իշխանությունը չեն տեսնում Աբխազիայի տարածքով Վրաստան եւ Հայաստան բեռների փոխադրման խնդիր, խնդիրը այլ կողմում է: Լավրովն ակնարկել էր Վրաստանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վրաստանի տարածքով բեռների տարանցումը կարող է իրականացվել Վրաստանի օրենսդրությամբ: Վրաստանի օրենսդրության տեսանկյունից Աբխազիան օկուպացված տարածք է, հետեւաբար չի կարող իրավական հարաբերություն լինել Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ: Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ «օկուպացված տարածքով» բեռնափոխադրումների մասին որոշում կարող է կայացնել միայն Վրաստանի կառավարությունը:
Ջանելիձեն միաժամանակ հիշեցրել է նաեւ 2011 թվականի համաձայնագիրը, որ Ռուսաստանն ու Վրաստանը կնքել են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շրջանակում: Ըստ այդ համաձայնագրի, Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումները կենթարկվեն երրորդ կողմի մոնիտորինգի, եւ սահման կդիտվի Ռուսաստանի սահմանը, ոչ թե վրաց-աբխազական սահմանը:
Երրորդ կողմը, որ պետք է իրականացնի մոնիտորինգը, շվեյցարական ընկերություն է: Բայց ընկերությունը չի իրականացնում մոնիտորինգ, քանի որ համաձայնագիրն ուժի մեջ չէ, եւ Վրաստանն ու Ռուսաստանը 2011 թվականից բանակցում են դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Մի քանի ամիս առաջ բանակցության հերթական փուլից հետո թե ռուսաստանցի, թե վրաց բանակցողները հայտարարեցին, որ կա դրա վերաբերյալ առաջընթաց:
Թե հատկապես ինչ առաջընթացի մասին է խոսքը, պարզ չէ: Դրան հետեւեց Հայաստանի վարչապետի այցը Վրաստան, որտեղ նա հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց Վերին Լարսի անկայուն ճանապարհի այլընտրանքի հնարավորության մասին: Առայժմ սակայն կոնկրետ խոսվում է միայն լաստանավի վերաբերյալ: Ցամաքային այլընտրանքի մասին նորություն չկա:
Օրերս Լավրովը հայտարարեց, որ չկա խնդիր Մոսկվայում եւ Սուխումիում: Թբիլիսին էլ խոշոր հաշվով հայտարարում է մի բան, որի տողատակում պայմանավորվածության հնարավորությունն է: Հետաքրքիր է, որ թեման հերթական փուլում արդիական դարձավ մի քանի փոխայցերի ֆոնին: Լավրովն այցելել էր Աբխազիա, Վրաստանի արտգործնախարարը դրանից առաջ այցելել էր Հայաստան, իսկ դրանից հետո էլ Վրաստանում հյուրընկալեցին Իրանի արտաքին գործերի նախարարին, որն ի դեպ հայտարարեց, որ Իրանը ծրագրում է իրականացնել Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի ծրագիր եւ դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը: Ռուսաստանի մասին Իրանի արտգործնախարարը չէր խոսել:
Այդպիսով, աշխույժ փոխայցերի այդ ֆոնին օրակարգում հայտնվում է Աբխազիայով տարանցիկ ճանապարհի գործարկման խնդիրը:
Միաժամանակ աներկբա է, որ այստեղ կան բազմաթիվ քաղաքական արգելակներ: Ինքնին տարանցիկ ճանապարհի հնարավոր կամ հավանական գործարկման հեռանկարն ավելի շուտ ունի քաղաքական կարեւոր նշանակություն, քան տնտեսական: Այդ թվում Հայաստանի համար: Իհարկե, շատ կարեւոր է Վերին Լարսի ճանապարհային հուսալի այլընտրանքի առկայությունը, սակայն էլ ավելի խորքային կարեւորություն ունի նախադեպը՝ քաղաքական լրջագույն հակասության պայմաններում տնտեսական գործակցության շուրջ պայմանավորվածության նախադեպի ստեղծումը, որի վրա էլ կարող է կառուցվել տնտեսա-քաղաքական առանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, մեկ այլ կամ նույնիսկ մի քանի ճյուղով նաեւ Եվրոպա:
Քաղաքական խնդիրների առկայության պարագայում դա թվում է գործնականում անիրականանալի: Բայց, մյուս կողմից, պետությունները քաղաքական առումով հաճախ են մտնում փակուղի, առավելապես իներցիայի, այսպես ասած ծանրաշարժության ուժով, երբ հետո այլեւս առաջանում է փակուղուց դուրս գալու ակնհայտ ներքին ցանկություն՝ իհարկե ոչ թե խղճի, այլ նույն քաղաքական ու տնտեսական մի շարք շահերի «խայթից» ելնելով, բայց չեն գտնվում քաղաքական գործիքներ, որոնք թույլ կտան նահանջել առանց դեմքը վնասելու:
Տնտեսական պայմանավորվածություններն այստեղ կարող են լինել պահանջված տարբերակ, եւ դրական է, որ դրսեւորվում է այդօրինակ միտում, թեեւ իհարկե անորոշ է դրա գործնական զարգացման հեռանկարը:
Նախադեպի ստեղծման պայմաններում դա կարող է լրջագույն հակակշիռ լինել Հայաստանի կամ հայկական հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշմանն ու ռազմավարությանը: Պարզ է, որ թե Թուրքիան, թե Անկարան կանեն հնարավորն՝ այդպիսի նախադեպ թույլ չտալու համար:

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը
Ամենադիտված