Հայերեն

ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին

Սպորտ

Հունվարի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ՈՒԵՖԱ 2023/2024 և 2024/2025 մրցաշրջանների համերաշխության գումարների բաշխման քննարկումը և հաստատումն էր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացրել էր միջնորդություն հատկացնել 2023/2024 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (1.155.000 եվրո) Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 16 ակումբներին տոկոսային հարաբերակցության սկզբունքով՝ ըստ ՀՖՖ Գործադիր կոմիտեի՝ 27.12.2023 թվականին կայացած թիվ 122 նիստի ընթացքում սահմանված ինդիկատորներին ակումբների համապատասխանելիության հետևյալ ցուցանիշների՝

Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը կազմում է ընդհանուր գումարի ոչ պակաս քան 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը

2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝

ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%

Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%

Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%

Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%

Հաշվի առնելով այս ցուցանիշները՝  ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց 2023/2024 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ - 115 000 եվրո,
«Փյունիկ ՖԱ» ՀԿ - 115 000 եվրո,
«Շիրակ ՖԱ» ՀԿ - 110 000 եվրո,
«Նոա ՖԱ» ՀԿ - 110 000 եվրո,
«Վան ՖԱ» ՀԿ - 105 000 եվրո,
«Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ - 100 000 եվրո,
«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ - 100 000 եվրո,
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ - 95 000 եվրո,
«Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ - 67 000 եվրո։
«Գանձասար ՖԱ» ՀԿ - 65 000 եվրո,

 Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 982 000 եվրո

«Սյունիք ՖԱ» ՍՊԸ՝ 36 000 եվրո,
«Միկա ՍԱ» ՀԿ՝ 34 000 եվրո,
«Անդրանիկ ՖԱ» ՀԿ՝ 34 000 եվրո
«Նիկարմ ՖԱ» ՍՊԸ՝ 28 000 եվրո։
«Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ՝ 28 000 եվրո,
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ՝ 13 000 եվրո։

 Առաջին Խումբ – ընդամենը՝ 173 000 եվրո

2024/2025 մրցաշրջանի համար ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացրել էր միջնորդություն բաշխել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (2823 000 եվրո) ՈՒԵՖԱ-ի No 66 շրջաբերական նամակի պահանջների համաձայն՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

Ըստ ՈՒԵՖԱ-ի նոր ընթացակարգի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների միջև համերաշխության գումարները բաշխվում են հավասարապես:

Հաﬔրաշխության գումարներից մասնաբաժին չի ստանում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի լիգայի փուլի մասնակից որևէ ակումբ, ինչպես նաև ԲԿՄԱ-ն:

Վերոնշյալ բոլոր ակումբները համապատասխանում են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգով սահմանված պահանջներին և ներկայացրել են իրենց հաստատված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը և նվազագույն իրավական տեղեկատվությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի լիազորությամբ, կարող է որոշում կայացնել համերաշխության գումարների մասնաբաժնի առավելագույնը 15%-ը հավասարաչափ բաշխել նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից անկախ ակումբներին, վերոնշյալ բաշխման պարագայում ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբները ստանում են ընդհանուր գումարի 14%, որի համար ՀՖՖ-ն ստացել է ՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների առնվազն 75%-ի գրավոր համաձայնությունը:

2024/25 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարը կազմված է երկու բաղադրիչից, որի առաջին մասը (2.823.000 Եվրո) ՀՖՖ-ն ստանալու և ակումբների միջև բաշխելու է մինչև 2025 թվականի մարտի 31-ը, իսկ երկրորդ մասը՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Նշված երկրորդ մասի ՀՖՖ չափաբաժինը պարզ է դառնալու 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո։

Հաշվի առնելով այս բոլոր չափանիշները՝ ՀՖՖ Գործկոմը որոշեց ՈՒԵՖԱ համերաշխության 2024/2025 մրցաշրջանի վճարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ - 269 750 եվրո,
«Փյունիկ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Շիրակ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Վան ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ - 269 750 եվրո,
«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ - 269 750 եվրո,
«Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Գանձասար ՖԱ» ՀԿ՝ 269 750 եվրո

Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 2 427 750 եվրո

«Սյունիք ՖԱ» ՍՊԸ՝ 65 875 եվրո,
«Միկա ՍԱ» ՀԿ՝ 65 875 եվրո,
«Անդրանիկ ՖԱ» ՀԿ ՝ 65 875 եվրո
«Նիկարմ ՖԱ» ՍՊԸ ՝ 65 875 եվրո
«Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ՝ 65 875 եվրո,
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ՝ 65 875 եվրո։

Առաջին Խումբ – ընդամենը՝ 395 250 եվրո

Որևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված