Հայերեն


«Ողբերգություն չէ»․ Բոստանջյանը՝ պատգամավորների տված կաշառքը թանկացումների ձևով ետ կորզելու մասին

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Փաստը» զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ՝ պարզելու նրա կարծիքը ապրիլյան ընտրությունների և շուկայում առկա թանկացումների միջև առկա կապի վերաբերյալ:
Մեր այն հարցին, թե ի՞նչ հիմքեր կան եզրակացնելու, որ թանկացումները ուղիղ կապ ունեն ապրիլի 2–ի ընտրությունների հետ, Բոստանջյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ այդ կապը փոքր չէ, անգամ մեծ է. «Հասկանալի է, որ այդ ընտրություններին շրջանառության մեջ բավականաչափ փողային զանգված մտավ, որը մարդկանց մոտ ավտոմատ գնողունակությունը բարձրացրեց: Ու այդ պարագայում մարդիկ պահանջարկն էլ ավելի մեծացրին: Բացի դրանից, շրջանառության մեջ նետված փողը հիմնականում այդ սուբյեկտների կողմից էր, որոնք էլ, բնականաբար, պետք է կոմպենսացնեին այն ինչ–որ ձևով: Իսկ դա հնարավոր էր միայն օպերատիվ ձևով համապատասխան գների բարձրացման ճանապարհով»:
Տնտեսագետը նշում է, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, գործոններ, բայց հիմնականը, ամենայն հավանականությամբ, հենց դա էր: Ըստ նրա՝ եթե ընտրություններն էլ չլինեին, Զատիկը, Նոր տարին՝ ժողովրդական ուրախության տոներ են, որոնց ժամանակ մարդիկ՝ մինչև անգամ քիչ եկամուտներ ունեցողներն էլ, ձգտում են դեպի գնումների: Դրանով մեծանում է պահանջարկը, բնականաբար գները բարձրանում են:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ գումար բաժանելուն և հետո թանկացումների միջոցով այն hետ հավաքելուն՝ մեր զրուցակիցը հետևյալ գնահատականը տվեց. «Սա ողջունելի քայլ ու վիճակ չէ, բայց բոլոր դեպքերում ողբերգական էլ չի: Դե հիմա ստացվել է: Ընդհանուր առմամբ զարգացումը բերում է նաև բացասական կողմեր, որից մեկը այսօրվա ընտրությունների նման իրավիճակն է: Եվ արի ու տես, որ այդ պարագայում նման մոտեցումը նշանակալից եղավ: Հասարակության՝ հատկապես սոցիալական դժվար վիճակում գտնվողների համար գայթակղիչ է նման ձևով փող ստանալը: Եթե հիմա ուզենանք մեր ազգային ողբերգությունը դարձնենք, դա անշուշտ այդպես չէ, այս երևույթը կգնա մարման: Տեղի ունեցածը չպետք է դարձնել սարսափելի բան»:
Մեր այն հարցին, թե այս ժամանակահատվածում՝ գարնան սկզբում, թանկացումներ լինո՞ւմ են կամ ինչպիսի՞ գնային տատանումներ են բնորոշ, տնտեսագետը պատասխանեց, որ այս երկու գործոնները՝ Հարության տոները, ընտրություններն էլ գումարած, խթանեցին գնաճը, բայց բոլոր դեպքերում այս ժամանակահատվածն այն շրջանը չի, որ գներ բարձրանան:
Ըստ Բոստանջյանի, մայիսյան ընտրություններից հետո նույնպիսի թանկացումների պետք չի սպասել. «Չեմ կարծում, որովհետև եղանակը տաքանալու է, հատկապես գյուղատնտեսական ապրանքներն ավելի կշատանան: Իսկ շատանալու, շուկայի առատության պարագայում գները կիջնեն: Երևանյան ընտրություններն արդեն չեն կարող նույն դերն ունենալ, ինչը որ համապետականը»,– հավելեց նա:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված