Հայերեն


ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի մութ գործերը

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 24–ին Կոտայքի մարզի Նոր Գեղի–Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ–ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով:
Եվ մինչ պայթյունի պատճառների տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը, ՀՀ ԱԻ նախարարի հրամանով դադարեցվել էր նաև պայթյունից մոտ երկու շաբաթ առաջ նույն թթվածնային կայանում փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ–ի ղեկավար Աշոտ Պետրոսյանի և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների պարտականությունները:
Իսկ օրերս տեղեկություն տարածվեց, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատել էր ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի (ՏԱԱԿ) տնօրեն Աշոտ Պետրոսյանին:
«Փաստը» ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ինչն է ՊՈԱԿ–ի տնօրենին աշխատանքից հեռացնելու պատճառը: Վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ՏԱԱԿ ՊՈԱԿ–ի տնօրենի աշխատանքից ազատման հիմք է հանդիսացել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից 2017–ի ապրիլի 5–ին իրականացված համապատասխանության և կատարողականի աուդիտի վերաբերյալ հաշվետվությունը:
«Նշենք, որ առաջին աուդիտն իրականացվել է ամենամյա պլանավորված ժամկետներում, իսկ երկրորդ աուդիտն իրականացվել է թթվածնային կայանում տեղի ունեցած պայթյունից հետո, նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, քանի որ ՏԱԱԿ–ն ավելի վաղ նշված թթվածնային կայանի գործունեության համար դրական եզրակացություն էր տվել: Եվ երկրորդ աուդիտի արդյունքների տվյալների հիմքով էլ նախարար Դավիթ Տոնոյանը Աշոտ Պետրոսյանին ազատել է աշխատանքից», ասաց Ն. Գնդոյանը:
Ն. Գնդոյանը թեև չմանրամասնեց, բայց նշեց, որ ՊՈԱԿ–ում հայտնաբերված խախտումները բազմաթիվ են եղել, որի հետևանքով է Դ. Տոնոյանը ստիպված է եղել նման որոշում կայացնել:
Ի դեպ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն Պետգույքի կառավարման վարչության կողմից ՊՈԱԿ–ին անհատույց տրամադրված շենքից ԱԻՆ վարչական շենք տեղափոխվելուց հետո, ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի կարգադրությամբ հին շենքից պոկել և տարել են տարածքի ողջ գույքը: Մասնավորապես՝ դռները, ներսի և դրսի պատուհանները, հատակի սալիկները, ջեռուցման համակարգերը , կախովի առաստաղները, սանհանգույցի պարագաները: Ապամոնտաժված ապրանքների մի մասը տեղափոխվել է Չարբախում գտնվող ՊՈԱԿ–ի պահեստ, մյուս մասն էլ տեղափոխվել է տարբեր տեղեր:
Մեր տեղեկություններով ներկայացվածը թեև թերացումների ողջ համապատկերը չէ, սակայն համաձայնեք, որ բավականին խոսուն է: Ինչ վերաբերում է մնացած բացահայտումներին, ապա այն թողնում ենք պատկան մարմիններին: Մեր կողմից միայն ավելացնենք, որ այս կառույցի թերի աշխատանքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը
Ամենադիտված