Թաթուլ Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունԱրցախում ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19-ամյա ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը գլխի շրջանում վնասվածքով Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, Թաթուլ Հարությունյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: