Ռուսաստանը եւս մեկ խոշոր օբյեկտ է վաճառում Հայաստանում
ՏնտեսությունՌուսական «Ռուսհիդրո» ընկերությունը մոտ ժամանակներս քննարկելու է Սևան-Հրազդան հիդրոկասկադի վաճառքի հնարավորությունը, տեղեկացնում է finanz.ru-ն:
Ընկերությունը մոտակա 2-3 ամիսներին գնահատելու է ակտիվները և քննարկելու հնարավոր գնորդների առաջարկները, ասել է ընկերության գլխավոր տնօրենի առաջ առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին:
Տեղեկացնենք, որ Սևան-Հրազդան կասկադը բաղկացած է 7 ՀԷԿ-երից, որոնք միասին 561 ՄՎտ հզորություն ունեն: «Ռուսհիդրոն» Սևան-Հրազդան կասկադը գնել էր 2011 թվականին: