Սերժ Սարգսյանն անուղղակի հաստատում է, որ անխնա ընտրակաշառք է բաժանվել
ՔաղաքականությունArmlur.am / Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, անդրադարձել Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրություններին եւ ԼՂ խնդրին: Միայն թե ՀՀ ԱԺ ընտրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից տպավորություն էր, թե նրա կարծիքով դեսպանները բացարձակ անտեղյակ մարդիկ են, որոնք որեւէ գաղափար չունեն ապրիլի 2-ին Հայաստանում կայացած միջոցառումներից ու ամբողջական տեղեկատվությունը հենց իրենից էին լսում: Հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանն այնպիսի պայծառ գույներով է ներկայացրել խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես ընտրակաշառք բաժանելը, վարչական ռեսուրսներ կիրառելը, մարդկանց նկատմամբ ճնշումները տեղի են ունեցել բոլորովին այլ երկրում եւ ոչ երբեք Հայաստանում:
շարունակությունը՝ կայքում