Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆ
ԱշխարհՄոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների զինվորական ստորաբաժանումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների զինվորական ստորաբաժանումներ, որոնցից 10-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Այդ թվում նախկին Խորհրդային Միության յոթ երկրներ»,- ասել է նա։