Ադրբեջանը բաց տեքստով սպառնում է
Աշխարհ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Չնայած ԼՂ հակամարտության կողմերին միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հորդորներին` վերջ տալ ռազմական հռետորաբանությանն ու ուժի կիրառման սպառնալիքներին, հասցեատերերը շարունակում են անտեսել ասվածը: Երեւանում նախօրեին անցկացված «Ազգ-բանակ-2017» համաժողովին երեկ հաջորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասան Զաքիրովի` իրենց երկրի ՊՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ արված հայտարարությունները, թե «պետք է պատրաստ լինել ամենաակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ… հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը Հայաստանին ու ԼՂՀ-ին սպառնում է ռազմական ակտիվ գործողություններով: Ու սա մի իրավիճակում, երբ նախապատրաստվում է բանակցային կողմերի հերթական հանդիպումը. ապրիլի 27-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները՝ նախապատրաստելու Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: