1921 թ․ Երևանը․ բացառիկ տեսանյութ
ՀասարակությունԱյս կադրերը՝ բրիտանական արխիվային կինոժապավենից են և պատմության դասերը ճիշտ սերտելու մեծ խորհուրդ են կրում մեզ համար: Ինչպես նշված է, այստեղ ներկայացվում է Նոր տարվա կապակցությամբ Կարմիր բանակի շքերթը Երևանում 1921 թվականի հունվարին: Ժապավենում կտեսնեք Աստաֆյան (Աբովյան) փողոցը՝ հստակ երևում են ներկայիս Աբովյան-Պուշկին խաչմերուկը և Հանրապետության հրապարակին կից շենքերը: Ժապավենի վերջում ներկայացված է Երևանի կայարանի տարածքում կոմունիստական շաբաթօրյակի ընթացքը, իսկ սկզբի կադրերում երևում են շքերթին նախապատրաստվող ռուս զինվորները՝ Երևանի բերդի կից տարածքում: