«Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվե
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Հիասթափված, արդարությունն ու անվտանգությունը երկրից դուրս փնտրող մեր հայրենակիցներն իսկապես կարիք ունեն ստանալու «ինչու՞ ապրել Հայաստանում» հարցի խոր ու անկեղծ պատասխանը։
2020թ․ սեպտեմբերի 22-ին Փաշինյանը hայտարարեց, որ իր որդեգրած ռազմավարությամբ` Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի առնվազն 5 միլիոն մարդ։
•Տրված խոստումն այն ժամանակ գնահատելու համար կարելի էր թվաբանական մի պարզ գործողություն անել․ 2050 թվականին 5 միլիոնի հասնելը պիտի ենթադրեր, որ 30 տարում երկու միլիոնով, այսինքն տարեկան միջինը 67 հազարով պետք է ավելանար Հայաստանի բնակչությունը։
Իսկ եթե նույն հաշվարկը այժմվանից անենք, ապա 5 միլիոնին հասնելը կնշանակի բնակչության ավելացում տարեկան միջինը 80 հազար մարդով, այսինքն յուրաքանչյուր տարի կառուցել մի Վանաձոր քաղաք, ինչը տարեկան կպահանջի 10-ից 12 մլրդ դոլար:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram