Արցախցի նկարիչ Արծիվ Լալայանի գեղանկարների ցուցահանդեսի բացումը՝ ՆԱՄ-ում
Հասարակություն«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել արցախցի նկարիչ Արծիվ Լալայանի գեղանկարների ցուցահանդեսի բացումը:
«Արծիվ Լալայանի աշխատանքներն առանձնանում են մոդեռնիստական տարբեր ուղղությունների գեղարվեստական մոտեցումների համատեղությամբ»,- բացման խոսքում նշել է ՆԱՄ ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը:
Արծիվ Լալայանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Ստեփանակերտում, Շուշիում։
2022թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես։
Նկարչի աշխատանքները ՆԱՄ-ում կցուցադրվեն մինչև հունվարի 31-ը: