Թրամփը չեղյալ է համարել Բայդենի 78 որոշում․ CNN
ԱշխարհԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո չեղարկել է նախկին նախագահ Ջո Բայդենի 78 հրամաններ և հուշագրեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված հանրահավաքում, ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով չեղարկվում են Բայդենի որոշումները։ ԱՄՆ նոր նախագահը չեղյալ է համարել նախորդ վարչակազմի 78 հրամաններն ու հուշագրերը»,- նշում է CNN-ը։
Ստորագրումն ավարտելուց հետո ամերիկացի առաջնորդը հավաքավածների ուղղությամբ է նետել գրիչները, որոնցով ստորագրել է փաստաթղթերը, հաղորդում է հեռուստաալիքը։