Զոհերի թիվը հասել է 66-ի
ՀասարակությունՀրդեհը սկսվել է հունվարի 21-ի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու գավառում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում, գրում է Hürriyet-ը։
Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 237 հյուր։ Պարբերականը նշում է, որ հյուրանոցի շենքը փայտյա է եղել, ինչի պատճառով էլ կրակն արագ տարածվել է։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ տեղում աշխատում են պետական տարբեր գերատեսչությունների ավելի քան 260 աշխատակիցներ։
Լրացված
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի։
Տուժել է 51 մարդ, հայտնում է NTV Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին։