Հայերեն


Էջմիածնում թեժ մարտեր են

Քաղաքականություն

Armtimes-ը գրում է․

Էջմիածնում սեպտեմբերի 18-ին սպասվող քաղաքապետի ընտրությունները սպառնում են վերածվել թեժ մարտերի: Իրար դեմ են դուրս եկել գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն ու Էջմիածնի ավագանու նախկին անդամ, ինքնաառաջադրված Արթուր Թումանյանը՝ Սմերտ մականունով:

Կարեն Գրիգորյանն իր հոր հնարավորություններից բացի վայելում է նաև Հանրապետական կուսակցության աջակցությունը: Իսկ Արթուր Թումանյանին, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, աջակցում են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը և քաղաքում ու Արմավիրի մարզում Գրիգորյանների մյուս հակառակորդները: Արթուր Թումանյանին է աջակցում անգամ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Արշալույս գյուղի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Հայտնի է, որ այս երկու Գրիգորյանները թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Այս երկուսի մրցապայքարն առայժմ ընթանում է միմյանց նկատմամբ մեղադրանքներ, անգամ հայհոյանքներ հնչեցնելու մակարդակով: Հակոբ Հակոբյանն, օրինակ, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ բացասական գնահատեց Կարեն Գրիգորյանի աշխատանքը 2008 թվականից սկսած: «Կատարված աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի կենտրոնական փողոցներից, որևէ այլ փողոց չի վերանորոգվել, լուսավորություն գրեթե չկա: Էջմիածինցին մարդկային արժանապատվությունը կամաց-կամաց կորցնում է, քանի որ վախի մթնոլորտ կա: Քաղաքապետարանի մուտքն ամբողջությամբ փակված է, մարդիկ որևէ մեկի մոտ մտնելու համար պետք է ժամերով սպասեն, խնդրեն, որ նոր կարողանան մտնել ու իրենց խնդիրները բարձրացնել: Ես կարծում եմ, որ համայնքապետը գնում է այնտեղ ոչ թե աղայություն անելու, այլ ծառայելու ժողովրդին: Բայց այստեղ ժողովուրդը գնում է աղայի մոտ: Կա փոքր աղա, մեծ աղա, հետո դրանից ավելի մեծ աղա: Այդպես մենք Էջմիածինը վերածել ենք մի քանի մարդկանց բոստանի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Վերջինս պնդում է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետերի ժամանակ նման մթնոլորտ չի եղել, Գրիգորյաններն էլ քաղաքում նման ազդեցություն չեն ունեցել: Եվ որ նրանց ազդեցությունը մեծացավ այն ժամանակ, երբ Կարեն Գրիգորյանը դարձավ քաղաքապետ, իսկ Մանվել Գրիգորյանը՝ պատգամավոր: «Քոչարյանը երբ Մանվել Գրիգորյանին տնային կալանքի տակ էր պահում, այդ ժամանակ նրա լիազորությունները շատ քիչ էին»,- հավելեց Հակոբ Հակոբյանը:

Իսկ հիմա, Հակոբյանի խոսքերով, Գրիգորյանները քաղաքի հնարավորությունները ծառայեցնում են իրենց շահերին, նրանց ընտանիքի անդամներից բացի, որևէ մեկը քաղաքապետարանի հայտարարած մրցույթը չի շահում: «Ասֆալտը անում է մայրը, հացը տալիս է փեսան և այդպես շարունակ: Տարբեր աշխատանքներ կան, որոնց դեպքում քաղաքապետարանը պարտավոր է մրցույթներ հայտարարել ու բոլորին հավասար պայմաններ տալ, բայց հասարակությունը զրկված է այդ հնարավորությունից»,- հավելում է Հակոբ Հակոբյանը:

Իսկ Հակոբյանը չի՞ վախենում, որ Գրիգորյաններն իրենց հատուկ մեթոդներով այս խոսքերի համար կպատժեն իրեն: «Թող իրենք վախենան, որ մենք ժողովրդով չփորձենք իրենց պատժել: Եթե ես դա փորձեմ, շատ խիստ կպատժեմ: Իրենց ապօրինի գործողությունների համար էլ պատասխան կտան: Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ մարդիկ պատասխան տան օրենքի առաջ: Կարծում եմ, խախտվել է Սահմանադրությունը, հավասար մրցակցության պայմաններ չեն ստեղծվել»,- պատասխանես Հակոբ Հակոբյանը:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանն էլ հադարձեց, թե Հակոբ Հակոբյանը «սուտ է խոսում և իրականությանը չհամապատասխանող բաներ ասում»: Եվ եթե նա անարդար մրցույթների կամ այլ ապօրինությունների վերաբերյալ փաստեր ունի, թող հրապարակի: Այդ դեպքում ի՞նչ խնդիր կա Հակոբյանի ու Գրիգորյանների միջև, որ նման հայտարարություններ են արվում: «Ենթադրում եմ, որ նախկին քաղաքապետերի օրոք իրեն լավ է զգացել, հիմա չի կարող: Երբ քաղաքապետ էր իր վերահսկողության տակ եղած մարդը, օրինակ Հրաչիկ Աբգարյանը, քաղաքի մանկապարտեզները վաճառում էր Հակոբ Հակոբյանին: 16 մանկապարտեզից ութը այդպես վաճառել են իրենց շրջապատի մարդկանց, իսկ Կարեն Գրիգորյանի օրոք նման բան չի եղել: Հակառակը, բոլոր մանկապարտեզները հիմնանորոգվել են, կահավորվել և որակյալ սնունդ են ստանում: Հիմնանորոգվել է մշակույթի տունը»,- ասում է Վարդան Վարդանյանը:

Վերջինիս կարծիքով Հակոբ Հակոբյանը հիմա պայքարում է Կարեն Գրիգորյանի դեմ նաև այն պատճառով, որ 2008թ. Էջմիածնում նրա հետ միասին քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել, բայց պարտվել էր: Վարդանյանը նաև պատասխանում է Հակոբ Հակոբյանի՝ Կարեն Գրիգորյանին բանավեճի հրավիրելու հայտարարությանը: «Կարեն Գրիգորյանը պատրաստ է բանավիճել իրենց ողջ թիմի՝ Հակոբ Հակոբյանի, Արթուր Թումանյանի, Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի հետ որտեղ իրենք կցանկանան՝ ժողովրդի առջև, թե որևէ հեռուստաընկերության եթերում»,- եզրափակեց նա:

Նշենք նաև, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պայքարը միայն այս մակարդակով չի ընթանում: Այս դեպքում շահերը բախվում են նաև իշխանական վերին օղակներում: Հայտնի է, որ Գրիգորյանները վայելում են Սերժ Սարգսյանի աջակցությունը: Իսկ ընտրություններում, ասում են, հակառակորդ թիմին ու Արթուր Թումանյանին ստվերային կերպով հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քաղաքական շրջանակներում հաճախ են խոսում, որ Հովիկ Աբրահամյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են: Որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Գրիգորյանի հետ հակասություններ ունի նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզում բախվում են մարզպետի և Գրիգորյանների ազդեցությունները:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված