Ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից
ԱշխարհԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։
«Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք դրանք, մինչ ավարտենք անցումը ռուսական վառելիքից: Երկու նպատակներն էլ կարևոր են․ դրանց պետք է հասնել: Այս ամենը լինելու է նոր էներգետիկ պլանի մի մասը, որը մենք կներկայացնենք փետրվարին»,- ասել է նա։