29-ամյա աղջկան կուսությունից զրկելու համար հիվանդանոցին պարտավորեցրել են 800 դոլար փոխհատուցել
ԱշխարհՆովոսիբիրսկի դատարանը պարտավորեցրել է քաղաքային ծննդատանը՝ փոխհատուցել 29-ամյա աղջկա կուսաթաղանթը չկանխամտածված կերպով պատռելու համար։ Ստուգվելուց առաջ աղջիկը գինեկոլոգին զգուշացրել էր, որ դեռ կույս է, սակայն բժկուհին այդ պահին անձնական պատճառներով հուզված է եղել, և նրա ձեռքը դողացել է։
Այժմ, դատարանի որոշմամբ, կլինիկան պարտավոր է մոտ 800 դոլար վճարել աղջկան՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ բժիշկ-գինեկոլոգը ինքնակամ ազատվել է աշխատանքից։