Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է․ ՀՀՄ
ՔաղաքականությունԱյսօր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է:
Հայաստանի Հանրապետության զիված ուժերը եղել և մնում են մեր անվտանգության համար մեկ երաշխավորը։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարևորելով բանակի առանցքային դերակատարումը մեր պետականության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում, շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նվիրյալներին և զինծառայողներին։
Հավատացած ենք` Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է։
Խոնարհվում ենք Հայաստանի և Արցախի համար նահատակված մեր հայորդիների առջև, վստահ լինելով, որ Հայոց բանակի փառքի ուղին անբեկանալի է։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն