Ինչպես ճիշտ սափրել ոտքերը
LifeԽնամված ոտքեր ունենալուն մեծապես խանգարում է ոտքերի վրա առկա անցանկալի մազածածկը, որից ազատվելու համար կանայք զանազան հնարքների են դիմում։
Շատ հաճախ մազահեռացումը սխալ մեթոդով իրականացնելու հետևանքով ցանկալի արդյունքներ չեն ստացվում: Ուստի, անհրաժեշտ է մի քանի կարևոր հնարքների տիրապետել: Նախքան մազահեռացման գործընթացը սկսելը՝ ոտքերը հարկավոր է շերտազատել, քանի որ այն օգնում է մաշկի արտաքին շերտն ազատել մեռած բջիջներից, որոնց առկայության դեպում կարող է ածելին խցանվել
Հարկավոր է հատուկ փրփուր օգտագործել՝ սովորական օճառի փոխարեն, քանի որ օճառը չորացնում է մաշկը: Խորհուրդ է տրվում լոգանք ընդունելուց անմիջապես հետո ոտքերը սափրել, քանի որ գոլորշին մազերը փափկեցնում է և բացում մաշկի ծակոտիները։

Ոտքերը սափրելու այս առանցքային հնարքներից օգտվելով՝ կկարողանաք հնարավորինս արդյունավետ կերպով ազատվել անցանկալի մազերից։