«Մեր վեճերի պատճառով արդեն իրար քայքայելու շրջանում էինք». Լիլի Էլբակյանը՝ ամուսնալուծության մասին
Life![«Մեր վեճերի պատճառով արդեն իրար քայքայելու շրջանում էինք». Լիլի Էլբակյանը՝ ամուսնալուծության մասին](/timthumb.php?src=disc/29-01-25/37ebac36fe83b5b44501f34dae16fc41.jpg&w=780)
«Կարծում եմ բաժանության մեջ երկուսն էլ մեղավոր են, այնպես չի լինում, որ մեկը մեղավոր է, մյուսը՝ ճիշտ:
Շատ կարևոր է մինչև ամուսնանալը հասկանալ, թե ինչ է քեզ սպասվում: Օրինակ՝ ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում: Խոսքը իրար բացահայտելու և իրար հասկանալու մասին է:
Մեր բաժանության դեպքում ավելի շատ ներքին անհամաձայնությունների խնդիր էր, տեսակների տարբերության, վեճերի, որոնց պատճառով արդեն իրար քայքայելու շրջանն էր սկսվել: Անխուսափելի էր բաժանումը:
Երբ հետ եմ նայում, մտածում եմ գուցե այն ժամանակ ավելի իմաստուն լինեի և կարողանայի ինչ-որ ձևով դիմանալ: Չեմ ափսոսում, հակառակը, ինձ համար այսպես ավելի լավ է, բայց այն ժամանակ ավելի ուրիշ կերպ էի մտածում, քան հիմա:
Միևնույն է ամեն ընտանիքում խնդիր կա, պիտի հասկանաս, թե ինչպես ես դա հաղթահարում: Ես շատ էմոցիոնալ եմ, բացարձակ ռացիոնալ չեմ: Շատ միամիտ եմ, շուտ եմ մարդկանց վստահում, հետո շատ արագ եմ հիասթափվում»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Լիլի Էլբակյանը: