Հայերեն


Հյուրանոցում պոռնկատուն է գործել

Հասարակություն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արաքսյա Խաչատրյանի և Կարինե Գասպարյանի գործի դատական քննությունը:

50-ամյա անհատ ձեռնարկատեր Արաքսյա Խաչատրյանը մեղադրվում էր գույքային օգուտ ստանալով՝ մի քանի մարմնավաճառների պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 53-ամյա Կարինե Գասպարյանը մեղադրվում էր Արաքսյա Խաչատրյանին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ամբաստանյալներից՝ Արաքսյա Խաչատրյանն արգելանքի տակ է 2016 թվականի մարտի 14-ից:

Ըստ մեղադրանքի՝ Արաքսյա Խաչատրյանը 2014 թվականից մինչև 2016 թվականի մարտ ամիսը պոռնկությամբ զբաղվող Նարինե Ա.-ից, Անուշ Ա.-ից, Ռուզաննա Ս.-ից գույքային օգուտ է ստացել հետևյալ կերպ. իր կողմից շահագործվող, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գտնվող ավտոկայանատեղիի «հաճախորդների հաճախելությունն ապահովելու միջոցով եկամուտ, իսկ Նարիեն Ա.-ից՝ նաև յուրաքանչյուր միջնորդության համար 5 հազար դրամ միջնորդավճար ստանալով՝ նպաստել է մարմնավաճառների կողմից պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն՝ կազմակերպել է այդ կանանց ու հաճախորդ տղամարդկանց հանդիպումները, պարբերաբար նրանց է տրամադրել նաև նույն Սյունիք գյուղում իր կողմից շահագործվող հյուրանոցի սենյակները:

Կարինե Գասպարյանը, ըստ մեղադրանքի, օժանդակել է Արաքսյա Խաչատրյանին, վերջինիս հանձնարարությամբ, հաճախորդների առկայության ու ցանկության դեպքում զանգահարել է մարմնավաճառուհիներին, հրավիրել է ավտոկայանատեղի կամ հյուրանոց:

Ընդհանուր իրավասության դատարանում Արաքսյա Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքը երբևէ որևէ մարմնավաճառուհու ավտոկայանատեղի կամ հյուրանոց չի կանչել, ինքը մարմնավաճառուհիներին զանգահարելու վերաբերյալ Կարինե Գասպարյանին հանձնարարություններ չի տվել: Մարմնավաճառներին Կարինեն կանչել է սեփական նախաձեռնությամբ, ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել…

Կարինե Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ իր մայրիկի ու որդու հետ ապրել է Արաքսյա Խաչատրյանի կողմից տրամադրված, նրա ավտոկայանատեղիի տարածքում գտնվող շինությունում:

Ավտոկայանատեղիում վարձավճարի դիմաց իրենց բեռնատար մեքենաները կայանել են հիմնականում պարսիկ, ինչպես նաև հայ վարորդները:

2015 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի փետրվարի 26-ը Արաքսյան նախկին «մոյըչնու» տարածքում հյուրանոց է շահագործել:

Ըստ Կարինեի՝ շուրջ 5 տարի Անուշ Ա.-ն Ջալալ անունով պարսիկ վարորդի հետ ավտոկայանատեղիում կանգնած մեքենայի խցիկում սեռական հարաբերություն է ունեցել: Ջալալի խնդրանքով Անուշին զանգել ու ավտոկայանատեղի է կանչել Արաքսյան: Վերջինս պարբերաբար կանչել է մարմնավաճառների՝ Անուշ Ա.-ին, Ռուզաննա Ս.-ին, Նարինե Ա.-ին, ովքեր վարորդների հետ սեռական հարաբերություններ են ունեցել մեքենաների խցիկներում, իսկ 2016 թվականի հունվարից՝ նաև հյուրանոցում:

2016 թվականի սկզբին Սյունիք գյուղի «Թլիշների» ռեստորանի մոտ ինքը հանդիպել է Ռուզաննային, ով Սուրիկի տաքսու մեջ էր: Ռուզաննան իրեն տվել է հեռախոսահամար, խնդրել է «գործ»՝ մարմնավաճառ ցանկացող տղամարդ լինելու դեպքում անպայման զանգել իրեն:

Ինքը գնացել է հյուրանոց, այդ խոսակցության մասին հայտնել է Արաքսյային: Երբ դրանից հետո պարսիկ վարորդ Համիդը «աղջիկ է ուզել», ինքը ինչպես միշտ՝ զանգել է Արաքսյային, նա էլ իրեն հանձնարարել է զանգել Ռուզաննային: Ինքն իր հեռախոսից զանգել ու կանչել է Ռուզաննային:

Վերջինս կայանատեղի է եկել Սուրիկի տաքսիով: Այնուհետև պարսիկ Համիդը զանգել է Արաքսյային, նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել: Ինքը Համիդին ուղեկցել է հյուրանոց: Տաքսիով իրենց հետևից հյուրանոց է եկել նաև Ռուզաննան:

Արաքսյան դիմավորել է իրենց: Ինքը Համիդի ու Ռուզաննայի համար սուրճ է տարել հյուրանոցի սենյակ, ինչպես նաև Արաքսյային օգնել է խոհանոցում:

Ավտոկայանատեղիում և հյուրանոցում, ըստ Կարինեի, տերը եղել է Արաքսյան: Նա է որոշել ամեն բան: Մարմնավաճառներին ինքը կայանատեղի ու հյուրանոց է հրավիրել Արաքսյայի հանձնարարությամբ, քանի որ ապրել ու աշխատել է Արաքսյայի մոտ, նման պայմաններում չէր կարող ինքնագլուխ զանգել ու մարմնավաճառներ կանչել: Պատահել է՝ հենց Արաքսյայի ներկայությամբ է զանգել մարմնավաճառներին:

Արաքսյան, ըստ Կարինեի, ավտոկայանատեղի հաճախող որոշ վարորդների գումար է պարտք եղել, օրինակ՝ Ջալալին պարտք է եղել 400 դոլար, ու հնարավոր չէր, որ Արաքսյան չկատարեր Ջալալի ցանկությունը:

Մարմնավաճառներ կանչելով, ըստ Կարինեի, Արաքսյան փորձել է սիրաշահել վարորդներին, որպեսզի հաճախորդներ չկորցնի:

2015 թվականի նոյեմբերին ավտոկայանատեղիում Վարդուհի Ա.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի պատճառով քրեական գործի հարուցումից հետո Արաքսյան արգելել է Վարդուհուն ու Ռուզաննային կանչել ավտոկայանատեղի:

Վկա Անուշ Ա.-ն հայտնել է, որ 2014 թվականին ամուսնալուծվել ու հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում: Հանդիպել է Արաքսյային, պատմել է իր վիճակի մասին: Հետո Արաքսյան իրեն զանգել ու առաջարկել է գումար վաստակել՝ ավտոկայանատեղի հաճախող վարորդներին սեռական բնույթի ծառայություններ մատուցելով:

Ինքը համաձայնել է: Նա իր համար տաքսի է ուղարկել, դիմավորել է իրեն, վճարել է տաքսու համար, իրեն ուղեկցել է ճաշարան, որտեղ նստած էին Կարինեն ու 40-45 տարեկան մի տղամարդ: Իրենք սուրճ են խմել: Ինքն ու այդ տղամարդը առանձնացել են տղամարդու բեռնատար մեքենայի խցիկում, սեռական հարաբերություն են ունեցել: Այդ տղամարդն իրեն տվել է 5 հազար դրամ: Հետո ինքն Արաքսյայի կանչած տաքսիով տուն է գնացել:

Նույն կերպ Արաքսյան հետագայում էլ իրեն կանչել է, ինքը սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր տղամարդկանց հետ, իրեն վճարել են 10 հազար դրամ: Ինքն Արաքսյային գումար չի տվել…

Վկա Ռուզաննա Ս.-ն դատարանում հայտնել է, թե մարմնավաճառությամբ զբաղվելու վերաբերյալ ինքն Արաքսյայի հետ չի խոսել: Իսկ նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Անուշ Ա.-ի զանգով մի անգամ երկու տղամարդու հետ գնացել են «մոյըչնու» տարածքում գործող հյուրանոց: Իրենց դիմավորել է Արաքսյան, սուրճ է հյուրասիրել: Հետաքրքրվել է՝ ինչպես են իր գործերը, դատապարտվելուց հետո զբաղվո՞ւմ է մարմնավաճառությամբ:

Ինքը պատասխանել է, թե քիչ է զբաղվում, բայց «գործ» լինելու դեպքում կարող են իրեն կանչել:

Արաքսյան ասել է՝ Կարինեն կզանգի:

Ինքը հանդիպել է Կարինեին, վերջինս ասել է, թե ավտոկայանատեղի հաճախող վարորդները հաճախ մարմնավաճառ են ուզում, «գործ լինելու» դեպքում կզանգի:

2-3 օր հետո նա զանգել, իրեն կանչել է Սյունիք գյուղում գտնվող ավտոկայանատեղի: Ինքը տաքսիով գնացել է, բայց հաճախորդն իրեն դուր չի եկել, ինքը նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել: Ընդհանուր առմամբ Կարինեն իրեն զանգել ու մարմնավաճառության համար կանչել է մոտ չորս անգամ: Ինքը Կարինեին գումար չի տվել: Պատահել է՝ հագուստ կամ քաղցրավենիք է տվել՝ որպես օգնություն:

Վկա Նարինե Ա.-ն հայտնել է, թե 2015 թվականին «Ամադա» ռեստորանում աշխատելիս ծանոթացել է Արաքսյայի հետ: Վերջինս հետաքրքրվել է՝ ինքն ինչով է զբաղվում, ինչքան գումար է վաստակում: Հետո նա պարբերաբար զանգել է իրեն, մտերմացել են:

Արաքսյան իրեն ասել է, թե իրենց քաղաքը փոքր է, նա տեղյակ է, որ ինքը 5 հազար դրամով սեռական հարաբերություն է ունենում տղամարդկանց հետ: Առաջարկել է 10 հազար դրամով սեռական հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Ինքը համաձայնել է:

Մի քանի օրից Արաքսյան զանգել, ասել է, թե Երևանից տղամարդիկ կան, «աղջիկ են ուզում»: Երեկոյան Արաքսյան տաքսի է ուղարկել իր հետևից, գնացել են Սյունիք գյուղի ավտոկայանատեղի: Արաքսյան վճարել է տաքսու համար: Նա իրեն ծանոթացրել է 40-45 տարեկան տղամարդու հետ: Ինքն այդ տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել կայանատեղիում կանգնած բեռնատար մեքենայի խցիկում: Այդ տղամարդը Արաքսյային տվել է 15 հազար դրամ, որից 10 հազար դրամն Արաքսյան տվել է իրեն: Ինքը նրան հարցրել է՝ ինչո՞ւ ամբողջ գումարը չի տալիս իրեն, նա պատասխանել է, թե 5 հազար դրամը նրա բաժինն է՝ «աղջիկ պաս տալու համար»:

Իրեն զանգել ու Արաքսյայի մոտ մարմնավաճառության կանչել են 4-5 անգամ…

Ընդհանուր իրավասության դատարանը Արաքսյա Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Կարինե Գասպարյանը նույնպես մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված