Պայթյուն․ կա 1 զոհ
Հասարակություն19.10
Արփիի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկին տեղափոխել են Երևան, մյուսը թեթև քերծվածքներ է ստացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից:
«Արփի գյուղում գազալցակայանի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, երկու տուժած, որոնց տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Տուժածներից մեկի թևն էր վնասվել և վիրահատության կարիք կար, այդ պատճառով տեղափոխեցին Երևան»,-հայտնեցին հիվանդանոցից:
Ինչ վերաբերում է մյուս տուժածին, բժշկական կենտրոնի աշխատակիցն ասաց, որ նա թեթև վնասվածքներ է ստացել, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել և դուրս է գրվում հիվանդանոցից. «Նա պատահական անցորդ է եղել, ով Արփի գյուղի գազալցակայանում կանգնել է մեքենան լիցքավորելու նպատակով, որպեսզի ուղևորվի Արցախ»,-ասացին հիվանդանոցից՝ հավելելով, որ այդ պահին է տեղի ունեցել պայթյունը, և նա թեթև քերծվածքներ է ստացել:
18.47
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և երկու տուժած: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: