ԱՄՆ հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Քաղաքականություն
Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսին դատապարտել է11 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար։ Քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանել է դատավճիռը՝ իր Telegram ալիքում Մենենդեսին անվանելով «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլխավոր կազմակերպիչ» և «Հայաստանի լոբբիստ»։
«Նրա դատավճիռն ուրախություն է պատճառում Թուրքիայում, Ադրբեջանում և մասամբ Ռուսաստանում, մինչդեռ Հայաստանում սուգ է», գրել է քաղաքագետը։
Մարկովը կասկած է հայտնել, որ Մենենդեսն իրականում կկրի իր պատիժն ամբողջությամբ՝ ենթադրելով, որ սփյուռքը կարող է «խորամանկ քայլեր» գտնել պատիժը մեղմացնելու համար։