Երևանում քաղաքացին սպառնում է ցած նետվել շենքի 12-րդ հարկից
ՀասարակությունԱպրիլի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի 12-րդ շենքից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: