Ես խաղացել եմ Ռոնալդուի, Օզիլի և այլ աստղերի կողքին, բայց տեսածս տեխնիկապես ամենաուժեղ խաղացողը Յամալն է․ Շչեսնի
Սպորտ
«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին տպավորված է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղով։
«Ես խաղացել եմ Կրիշտիանու Ռոնալդուի, Օզիլի և այլ աստղերի կողքին։ Բայց տեխնիկապես ամենաօժտված խաղացողը, որին ես երբևէ տեսել եմ, Յամալն է: Նա ուղղակի անհավանական է»,- կատալոնական գրանդի 34-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը:
Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։