Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները․ նա «Սանթոս»-ում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով (լուսանկարներ)
Սպորտ
32-ամյա հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները։
«Սանթոսը» երկրպագուներին ներկայացրել է 12 տարի անց հարազատ ակումբ վերադարձած բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Հազարավոր երկրպագուներ են ստադիոնում ողջունել Բրազիլիայի հավաքականի խաղացողին, որը հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Ժամանակին «Սանթոսում» այս համարով խաղացել է լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն։
32-ամյա Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է, ակումբի գլխավոր թիմում հանդես է եկել 2009-2013 թվականներին՝ 225 խաղում խփելով 136 գոլ, կատարելով 64 գոլային փոխանցում։
Դրանից հետո Նեյմարը հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում եւ սաուդյան «Ալ Հիլյալում»։
Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։