Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,61 դոլար
Տնտեսություն
Նավթի գներն ուրբաթ առավոտյան համեստորեն աճել են՝ վերականգնվելով նախորդ նստաշրջանի վերջին տարվա ընթացքում գրանցված ցածր մակարդակից:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,32 դոլարով (0,43%)՝ հասնելով 74,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրն այդ պայմանագրերն էժանացել են 0,32 դոլարով (0,4%)՝ հասնելով 74,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,25 դոլարով (0,35%)՝ հասնելով 70,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախօրեին ֆյուչերսները նվազել են 0,42 դոլարով (0,6%)՝ հասնելով 70,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։